Մբապեն համաձայնել է փոխարինողների նստարանին մնալ ՊՍԺ-ից չհեռանալու համար
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր չէ այս ամառ հեռանալ ՊՍԺ-ից, ֆուտբոլիստը համաձայն է 2023/24 մրցաշրջանն անցկացնել փոխարինողների կազմում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է լրագրող Դանել Ռիոլոն։
«Այս երեկո ես խոսեցի մարդկանց հետ, ովքեր շատ մտերիմ են Կիլիան Մբապեի հետ։ Մինչ օրս Կիլիան Մբապեն պատրաստ է մնալ ՊՍԺ-ում նույնիսկ առանց խաղալու: Ինձ հասկացրին, որ Մբապեի շրջապատումպատրաստ են ընդունել իրավիճակը, զոհաբերել մրցաշրջանը, եթե նա չխաղա»,-ասել է նա։
Հուլիսի 21-ին ՊՍԺ-ի ղեկավարությունը հարձակվող Մբապեին դուրս է թողել Ճապոնիայի նախամրցաշրջանային շրջագայության հայտացուցակից։ Ինչպես հայտնում է L'Équipe-ը, դա պայմանավորված էր նրանով, որ հարձակվողը գաղտնի պայմանագիր է կնքել հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի գերբին նմանվող լոգոյով ֆուտբոլային ակումբն արդեն իսկ գրանցվել է ԹՖՖ-ի կողմից
- Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ցուցարարներին կոչ է արել կանգ առնել
- Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. Մբապեն հանդես է եկել կոչով
- ՀՖՖ-ն տուգանել է 7 ֆուտբոլային ակումբի
- «Ռեալը» համաձայնել է Մբապեի տրանսֆերին 200 միլիոն եվրոյով. Աղբյուր
- Որքան շուտ Մբապեն միանա «Ռեալին», այնքան լավ. Ռոդրիգո