Մահացել է Չարլի Չապլինի դուստրը
Փարիզում 75 տարեկան հասակում մահացել է անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու Չարլի Չապլինի դուստրը՝ դերասանուհի Ժոզեֆին Չապլինը։ Այդ մասին գրում է Le Figaro-ն։
Իզվեստիան գրում է, որ նրա մահվան պատճառը չի նշվում։
Ժոզեֆինը Չապլինի 4-րդ երեխան էր, նա ծնվել էր դերասանուհի Ունա Օ՛Նիլի հետ ամուսնությունից։
Ժոզեֆին Չապլինը նկարահանվել է հոր ֆիլմերում: Չարլի Չապլինի մահից հետո նա շատ բան է արել հոր հիշատակը հավերժացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում