Չելյաբինսկ-Երևան չվերթի հետաձգումը հետաքրքրել է դատախազությանը
Չելյաբինսկում «Բալանդինո» օդանավակայանից Երևան չվերթը հետաձգվում է չորս ժամով։ 87 ուղևոր չի կարողանում օդ բարձրանալ։ Իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել տրանսպորտի դատախազությունը։ Այս մասին գրում է КП – Չելյաբինսկը։
«Չելյաբինսկի տրանսպորտային դատախազը, ուղևորների իրավունքների խախտումները կանխելու նպատակով, հետևողական և շարունակական հսկողություն է իրականացնում Դաշնային ավիացիոն կանոններով նախատեսված ծառայությունների մատուցման նկատմամբ»,- հայտնել են դատախազությունից։
Red Wings ավիաընկերության թռիչքը պետք է կատարվեր ժամը 11։00-ին։ Բայց տեխնիկական պատճառներով այն ձգձգվում է։