ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ
Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են Լեհաստանի ԱԳՆ՝ սյդ երկրի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։
«Շաբաթ օրը ժամը 10:00-ին ՌԴ դեսպանը շտապ կանչվել է ԱԳՆ»,-լեհական մամուլի գործակալությանը հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, դեսպանը կանչվել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունների, «ինչպես նաև Լեհաստանի և նրա դաշնակիցների դեմ Ռուսաստանի Դաշնության այլ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։ «Հանդիպումը շատ կարճ է անցել»,-հավելել է Յաբլոնսկին։
Սերգեյ Անդրեևն իր հերթին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուսական կողմը հակադարձել է Լեհաստանի ԱԳՆ-ին։
«Հանդիպումն անցավ այնպես, ինչպես և սպասվում էր։ Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին բողոքներ է ներկայացրել լեհական կողմից, քանի որ ՌԴ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է Լեհաստանին։
Բնականաբար, նա ստացավ պատշաճ հակահարված, բացատրություններ այն մասին, թե ինչպես ենք մենք տեսնում և՛ քսաներորդ դարի պատմությունը, և՛ լեհական իշխանությունների պահվածքը այժմ՝ կապված Դոնբասում, Նովոռոսիայում և Ուկրաինայում հակամարտությունների հետ», - ընդգծել է Անդրեևը։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Վրաստանում բժշկի խուզարկության կադրերի հրապարակման կապակցությամբ
- Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Սահակաշվիլու հետ կլինիկայում տեղի ունեցած միջադեպի պատճառով.
- Վրաստանի ԱՆ-ն մեղադրում է Լեհաստանից ժամանած բժշկին Սաակաշվիլու անալիզի նմուշներն կոշիկի մեջ ապօրինի արտահանելու փորձի մեջ
- Լեհաստանը հունիսի 1-ից կփակի սահմանը ռուսական և բելառուսական բեռնատարների համար
- Լեհաստանն ուկրաինացի փախստականներին անհիմն վճարել է 500 հազար դոլար նպաստ և ցանկանում է վերադարձնել դրանք