Սերբիայի հյուսիսում փոթորկի զոհերի թիվը հասել է երեքի
Սերբիայի հյուսիսում շաբաթ գիշեր տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս մեկ մարդ զոհվել է հյուսիսարևմտյան Բաչկա Պալանկա քաղաքում:
Փոթորիկը Սերբիայի հյուսիսում՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Նովի Սադում սկսվել է ուրբաթ երեկոյան՝ ամպրոպներով, կայծակներով, ուժեղ քամիներով և հորդառատ անձրևով: Քամու պոռթկումները պոկել են տանիքի ծածկերը, տապալել փողոցի ծառերն ու շինությունները, քաղաքի ցուցահանդես-տոնավաճառի համալիրի մոտ ընկել է մեկ շինարարական կռունկ և փակել ճանապարհը։
Սերբիայի ռադիո-հեռուստատեսության տվյալներով՝ Նովի Սադում 12-ամյա տղան մահացել է, երբ նա եկել էր մորաքրոջ տուն՝ վատ եղանակին։ Դին հայտնաբերվել է շենքի դիմաց՝ կյկծող լարերի ու խողովակների կողքին։ Երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կովաչիցա գյուղում մի կին մահացել է հրդեհի հետևանքով, երբ կայծակի հարվածից կրակը ծառից տարածվել է նրա տան վար։
«Շաբաթ գիշերը շտապօգնության աշխատակիցները 96 կանչ են սպասարկել, որոնց ընթացքում տասը մարդ փրկվել է Նովի Սադում և երկուսը Բաչկա Պալանկայում, ևս երկու մարդ վիրավորվել է, և մեկ մարդ մահացել է Բաչկա Պալանկայում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սերբիայի ՆԳՆ-ն։
Ըստ ազգային հեռուստաալիքի, մահացածը փորձում էր պակված էլեկտրական լարերը հեռացնել իր մետաղական դարպասներից։
«Արտակարգ դրությունը գործում է Նովի Սադ և Սրեմսկա Միտրովիցա քաղաքներում, Շիդ, Ռումա, Իրիգ և Սեչանի մունիցիպալիտետներում: Գիշերը ներգրավվել են 236 հրշեջ փրկարարներ 109 մեքենայով:
Հարակից հրապարակումներ`
- Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել
- Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ անձրևներ, փոթորիկներ և հոսանքազրկումներ
- Եվրոպայում փոթորիկներ են մոլեգնում, զոհերի թվում երեխաներ կան
- Սոչիում նախազգուշացրել են փոթորիկի վտանգի մասին