Սերժ Սարգսյանի բաց նամակի առանցքային կետերը. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Սերժ Սարգսյանի բաց նամակի առանցքային կետերը։
Պետության իրական ղեկավարի բացակայության եւ Արցախի պաշարման պայմաններում՝ ՀՀ երրորդ նախագահ,ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ,ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներին,որպեսզի նրանք կանխեն Արցախի հայաթափումն ու նոր ցեղասպանությունը։
Որո՞նք էին ուղերձի առաջնային կետերը.
1. Արցախի բլոկադան ու պաշարումը սկսել է կյանքեր խլել ու իրավիճակը կտրուկ չփոխելու դեպքում այն կարող է անդառնալի ողբերգական հետեւանքներ ունենալ։
2. Մենք շնորհակալ ենք ձեզ ներդրած ջանքերի համար,բայց դրանք բավարար չեն Ադրբեջանի հակահայ քայլերը զսպելու համար։
3. Արցախյան հարցը ոչ միայն չի լուծվել,այլ ավելի է խորացել,իսկ 120 հազար արցախցիների գլխին դամոկլյան սրի պես կախված է ցեղասպանության վտանգը։
4. Եթե նախկինում մենք քննարկում էինք Արցախի ժողովրդի սեփական երկրում արժանապատիվ ապրելու հարցերը,ապա այսօր օրհասական է դարձել ապրելու իրավունքը։
5. Հայաստանի այսօրվա կառավարիչը չունի մանդատ հանձնելու Արցախն Ադրբեջանին։
Դրան դեմ եւ եւ Արցախում,եւ Հայաստանում։
6. Դուք գիտեք իմ բանակցային կարմիր գծերը ու ընդունել եք դա՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
7. Տեր եղեք ձեր ստորագրած փաստաթղթերին ու փրկեք Արցախը նոր ողբերգությունից՝ հստակ ճնշում գործադրելով Ադրբեջանի դիկտատորի վրա։
8. Միայնակ թողնելով Արցախին՝ դուք բացում եք արցախահայության ցեղասպանվելու ուղին։
9. Արցախը չի կարող ապագա ունենալ Ադրբեջանի կազմում։
10. Կանգնեցրեք աղետը ՝արժանապատիվ կյանքի հնարավորություն տալով Արցախի հերոսական ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին