Տոպրակով մատուռի մոտ թողնված նորածինը հիվանդանոցում մահացել է
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում երեկ երեկոյան մահացած նորածինը, որին գտել էին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ, տեղափոխվել էր հիվանդանոց ծանր շնչական անբավարարությամբ ու ցնցումներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից։
«Հիվանդանոցի նորածնային սանավիացիան երեկ 11։30– սահմաններում կանչ էր ստացել «Մարտունի» ԲԿ-ից։ Նորածինը տեղափոխվել է Երևան և միացվել արհեստական շնչառության սարքին»,– հայտնել են հիվանդանոցից։
Երեխայի վիճակը բժիշկները գնահատվել են ծայրահեղ ծանր, նա կշռել է 1,9 կգ։ Ժամը 20:50–ին արձանագրվել է նորածնի կենսաբանական մահը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, հուլիսի 22–ին նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան։
Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Մատուռի մոտ տոպրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա