Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Ռումինիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանը ներկայացնող Ասլանլի Կանանին։
«Տպավորիչ հաղթանակ ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ դրսևորեց ու պարտության մատնեց Ասլանլի Կանանին։ Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրոդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխեց մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում վստահ հաղթանակ 5։0 հաշվով»,- նշում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան