44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի ծննդյան օրն է
Հուլիսի 23-ը տավուշեցի նահատակ հերոս, փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի ծննդյան օրն է։
Արմեն Օհանյանը նահատակվել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ և հանուն հավերժական Հայաստան աշխարհի։
«Մեր նահատակ եղբոր՝ փոխգնդապետ Արմեն Օհանյանի տարեդարձն է այսօր։
Նա իր կյանքը կնքել է, ինչպես մեր բազնահազար զավակները, մեր կյանքի համար՝ իրենց արյունը հեղելով մեր ՊԱՏՎԻ և մեր ԱՆՎԱՆ համար։
Շնորհակալություն և գոհություն ենք հայտնում Աստծուն այդպիսի զավակ, եղբայր պարգևելու համար։
Մեզ համար ուխտ է՝ իր և իրենց գործած սխրանքին համարժեք ապրել»,- ասում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին