Հուլիսի 25-ին ժամը 20:00-ին նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում. Արցախի պետնախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ
Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:
Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:
Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնի միջազգային հանրությունը. Արցախի պետնախարար
- Արևմուտքը համախմբվածություն և միասնականություն է ցուցաբերում Ուկրաինայի պարագայում է, իսկ Արցախի պարագայում` ոչ. ՄԻՊ
- Եթե շարունակում ենք հանդուրժել, ինչու արտաքին դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը արցախցիների հանդեպ
- Հարսանիք՝ շրջափակված Արցախում
- Արցախում մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով մարդկային կորուստների. ՀՀ ՄԻՊ
- Արցախի մարդկային և քաղաքակիրթ դեմքը․ Ցուցահանդես՝ Երևանում
- «Վիտամին Դ» չկա Արցախում, այդ պատճառով՝ 8 ամսական երեխային արևի տակ ենք հանում, որպեսզի վիտամին կլանի.Գորիսից անհանգստանում է ստեփանակերտցի հայրը
- Շրջափակված Արցախ. մանկական հիվանդանոցը՝ ճգնաժամի շեմին
- Հայաստանի ուսուցիչները կանգնած են Արցախի 120 հազար հայության կողքի
- Մենք Արցախից ենք, ապրել ենք Արցախում և կապրենք այնտեղ.Բլոկադայի պատճառով Գորիսում ապաստանած Հովիկ Առաքելյան
- Շրջափակված Արցախում հիգիենայի պարագաների սուր պակաս կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան