Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում պայթյուն է որոտացել. կա զոհ
Պայթյունը տեղի է ունեցել Շիրվանում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչությանը։
«Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել է ձեռքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 12։00-ին։
Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ միջադեպի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել՝ չհստակեցնելով դեպքի հանգամանքները։