«Բարբի» ֆիլմը հանգստյան օրերին գլխավորել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի վարձույթները
Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը՝ Ռայան Գոսլինգի և Մարգո Ռոբիի գլխավոր դերակատարմամբ, անցած հանգստյան օրերին Ռուսաստանում և ԱՊՀ-ում գլխավորել է կինովարձույթը՝ հավաքելով 95 միլիոն ռուբլի, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածների մասին։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Օպենհայմեր» կենսագրական դրաման, որը հավաքել է 75 միլիոն ռուբլի։ Սյուժեի հիմքում ընկած է ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերի կյանքի պատմությունը, որին անվանում են «ատոմային ռումբի հայր»: Ֆիլմում նկարահանվել են Քիլիան Մերֆին, Էմիլի Բլանթը, Մեթ Դեյմոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը և այլք։
Վարկանիշում հաջորդը «Ժաննա Դյուբարի» պատմական դրաման է, որը հավաքել է 70 միլիոն ռուբլի։ Ըստ ֆիլմի սյուժեի՝ ցածր խավի կին Ժաննա Վոբերնիեն կանացի հմայքի շնորհիվ դուրս է մղվում աղքատությունից։ Նրա հովանավորը՝ Կոմս Դյուբարին, ով հարստացել է Ժաննայի սիրային ինտրիգների շնորհիվ, ցանկանում է նրան ներկայացնել թագավորին։
Ժաննան առաջին հայացքից սիրահարվում է Լյուդովիկոս XV-ին իր անմիջականությամբ։ Ֆիլմում նկարահանվել են Ջոնի Դեփը և Մայվեն Լե Բեսկոն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան