Հարավային Կովկասը չպետք է դառնա պլատֆորմ ՝ արտասահմանյան երկրների մրցակցության համար․ ԻԻՀ ԱԳ նախարար
«Ողջունում ենք տարածաշրջանում երկրների համագործակցությունն ու խաղաղության օրակարգով տարվող բանակցությունները, որը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ ԻԻՀ-ի այն զգայուն հարց է և կենտրոնացած է տարածաշրջանային խաղաղության օրակարգով տարվող բանակցությունների ու զարգացումների վրա»,- Թեհրանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա նշեց, որ վերջերս այցելել է Բաքու, որին էլ հաջորդել է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։
«Փաշինյանի այցելությունը Թեհրան ապացուցում է, որ մենք կարևորում ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատումը և ձգտում ենք, որ Հարավային Կովկասի երկրների հետ հասնենք փոխհարաբերությունների զարգացմանը։ Կարծում ենք, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա պլատֆորմ ՝ արտասահմանյան երկրների մրցակցության և դերակատարություն ունենալու համար։ Նրանց միջամտությունը խաղաղության գործընթացներն ավելի է հետաձգելու։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների շուրջ զրույց ենք ունեցել ՀՀ ԱԳՆ նախարարի հետ, կարծում ենք , որ պատերազմով հարցերը կարգավորելու ժամանակաշրջանն ավարտվել է և հարցերը պետք է կարգավորել խաղաղ միջոցներով»,- հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան