Սերժ Սարգսյանի նամակը նոր հույս և հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների համար․ Մամիջանյան
Նախագահ Սերժ Սարգսյանի նամակը նոր հույս և հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների համար, առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակի հանգուցալուծման համար։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանn` անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակին, որն ուղղված է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին։
Այսօր ՀՀԿ-ականներն այդ նամակները հանձնեցին ՀՀ-ում վերոնշյալ երկրների դեսպանություններին։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ցանկացած անելանելի իրավիճակում պետք է առաջին հերթին հասկանալ, թե որն է դրա ձևավորման պատճառը։
«Այս իրավիճակի ձևավորման պատճառն, այսպես կոչված, այսօրվա քաղաքական իշխանություններն են, Հայաստանի այսօրվա կառավարիչները, որոնք հասցրել են բանակցային գործընթացն ու երկու հայկական պետություններն այս իրավիճակին, ինչը մանրամասն նկարագրված է Սերժ Սարգսյանի նամակում»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ իրենք իրենց անելիքը կանեն՝ կազատեն Հայաստանը հակահայկական իշխանություններից։ «Իշխանություն կոչեցյալից, որն անում է ամեն ինչ, որպեսզի բավարարի Ադրբեջանի ուլտիմատումները։ Այո, մենք մեր անելիքը կանենք, սակայն այս պահին Արցախի հումանիտար աղետի հետ կապված անհրաժեշտ են հրատապ լուծումներ»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր կա հնարավոր բոլոր անհրաժեշտ բաղադրիչները փողոցով իշխանափոխություն անելու համար. Նարեկ Սամսոնյան
- Հուսանք՝ Սերժ Սարգսյանի պաշտոնական նամակները նոր ազդակ կհանդիսանան ստեղծված իրավիճակից արագ լուծումներ գտնելու համար. Զաքարյան
- «Սերժ Սարգսյանի ուղերձը հուսահատության կոչ չէ, այլ Արցախի հարցն իր բոլոր առանձնահատկություններով տիրապետող մարդու ահազանգ»
- Սերժ Սարգսյանը ըստ էության վերջին բանակցողն էր, և սա վերջին բանակցողի նամակն է. Վահե Հովհաննիսյան
- Սերժ Սարգսյանի բաց նամակի առանցքային կետերը. Շարմազանով
- Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին
- Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինային շտապ հոսպիտալացրել են, ինսուլտի նախանշաններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին