Արցախում խայտառակ իրավիճակ է, մարդիկ մահանում են հացի խնդրի պատճառով. Ռուբեն Մելիքյան
«Ամբողջությամբ միանում եմ Հայաստանի երրորդ նախագահի բաց նամակում հնչած գաղափարներին, ուղերձներին, այդ իսկ պատճառով հիմա այստեղ եմ։ Տեսնում եմ, որ շատ հստակ ու շիտակ ձևով խնդիրները ներկայացվել են»,- լրագրողների հետ զույցում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ՀՀ-ականների հետ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն ուղղված ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին, փոխանցում էր ՀՀ-ում այդ երկրների դեսպանություններին։
Նա նշեց, որ ստեղծված ծանր իրավիճակի թիվ մեկ մեղավորը ՀՀ իշխանություններն են, այն մարդիկ, որոնք պարտավոր էին թույլ չտալ, որ այսպիսի իրավիճակ լիներ, այս խայտառակ օրհասական իրավիճակն առաջանար։
«Այո, այդպես է, թիվ մեկ մեղավորը նրանք են։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային պատասխանատու դերակատարները, ԵԱՀԿ Միանսկի խմբի համանախագահ պետությունները կարող են սահմանափակվել այն նկատառումով, որ գիտեք՝ Փաշինյանը ինչ որ հայտարարություններ է արել և վերջ»,- ասաց նա։
Ռ.Մելիքյանի գնահատմամբ, շատ ճիշտ ձևակերպում էր արել Սերժ Սարգյանը բաց նամակում, որ հիմա դեռ ստիպված են խոսել ոչ թե արժանապատիվ ապրելու, այլ առհասարակ՝ ապրելու իրավունքի մասին՝ մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների ապրելու իրավունքի մասին իրենց հողում։
«Խայտառակ իրավիճակ է, մարդիկ մահանում են հացի խնդրի պատճառով»,- ասաց նա։
Ռ.Մելիքյանը նշեց, որ ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականությունն այս պահի դրությամբ չպետք է պատրավակ հանդիսանա, որպեսզի միջազգային դերակատարները որևէ գործողություն չկատարեն։ «Մեր խնդրանք է՝ հնարավորինս արագ այս պետությունների իշխանությունները, ի դեմս նախագահների, գործողություններ ձեռնարկել։ Դրա համար բոլոր հիմքերը կան՝ թե միջազգային դատարանների որոշումների, թե հայտարարությունների ձևով։ Բոլոր հիմքերը կան, ընդամենը մենք գործ ունենք լկտիացացած, դիկտատորական, ցեղասպան ռեժիմի հետ Ադրբեջանում, որի դաշնակիցը, ցավոք սրտի, այսօր Հայաստանի իշխանություններն են»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մեղր» ասելով՝ բերանդ չի քաղցրանում, «խաղաղություն» ասելով՝ խաղաղության չես հասնում․ Տիգրան Աբրահամյան
- Սերժ Սարգսյանի նամակը նոր հույս և հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների համար․ Մամիջանյան
- Այսօր կա հնարավոր բոլոր անհրաժեշտ բաղադրիչները փողոցով իշխանափոխություն անելու համար. Նարեկ Սամսոնյան
- Հուսանք՝ Սերժ Սարգսյանի պաշտոնական նամակները նոր ազդակ կհանդիսանան ստեղծված իրավիճակից արագ լուծումներ գտնելու համար. Զաքարյան
- «Սերժ Սարգսյանի ուղերձը հուսահատության կոչ չէ, այլ Արցախի հարցն իր բոլոր առանձնահատկություններով տիրապետող մարդու ահազանգ»
- Սերժ Սարգսյանը ըստ էության վերջին բանակցողն էր, և սա վերջին բանակցողի նամակն է. Վահե Հովհաննիսյան
- Սերժ Սարգսյանի բաց նամակի առանցքային կետերը. Շարմազանով
- Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան