Արցախում շրջափակման առաջին զոհերի՝ 3 և 6 տարեկան երեխաների մայրը միակ դստերը կերակրելու հնարավորություն չունի
Մարտակերտցիներ 6 տարեկան Գիտան և 3 տարեկան Լեոն, օրեր առաջ էին դժբախտ պատահարի զոհ դարձել: Մայրը գնացել էր խանութներում սնունդ փնտրելու, երեխաներն էլ դուրս էին եկել մորը փնտրելու,, ...:
Այսօր, մայրն ապրում է միայն ողջ մնացած զավակի համար: Սակայն, նրան կերակրելու հնարավորություն էլ չունի:
Արցախի Հանրային հեռուստաընկերությանը պատմել է, որ տանը ձեթն ավարտվել էր, առանց ձեթ ոչինչ պատրաստել չէր կարող, բացի այդ՝ քնելուց առաջ երեք տարեկան Լեոն քաղցր թեյ էր խմում։ Տանը և գյուղի խանութներում առաջին անհրաժեշտության այդ ապրանքները չեն եղել, Մայրը՝ Վերա Նարիմանյանը գնացել է Մարտակերտ ուտելիք ձեռք բերելու համար։ Ուշացել է հերթերի պատճառով։
Վերան հիմա ապրում է հանուն յոթ տարեկան դստեր։ Այս պահին ի վիճակի չլինելով կերակրել՝ նրան էլ տարել է Ստեփանակերտում գործող գիշերօթիկ հաստատություն։
6 տարեկան Գիտան և 3 տարեկան Լեոն Արցախի Հանրապետության ավելի քան յոթ ամիս շարունակվող շրջափակման զոհերն են։ Շրջափակումը շարունակվում է ...
Հարակից հրապարակումներ`
- «Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել».Վերա Նարիմանյան
- Մայրը երեխաներին սնունդ բերելու նպատակով էր ոտքով գնացել Մարտակերտ. մանրամասներ 3 և 6 տարեկան երեխաների մահվան դեպքից
- Մարտակերտում հուլիսի 7-ից անհետ կորած երեխաներին մահացած են գտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան