«Փարիզ -2024» օլիմպիական խաղերը կսահմանեն բնապահպանական պատասխանատվության նոր չափորոշիչներ
«Փարիզ -2024» օլիմպիական խաղերը կսահմանեն բնապահպանական պատասխանատվության նոր չափորոշիչներ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ դրանք ցույց կտան, թե ինչպես կարելի է հյուրընկալել համաշխարհային սպորտային իրադարձությունները՝ կլիմայի փոփոխության ժամանակաշրջանում:
Սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունության հարցերը խաղերի առաջադրման փուլում համարձակ քայլ էր: «Փարիզ - 2024» կազմկոմիտեն խոստացել էր կրկնակի կրճատել ածխածնի արտանետումները՝ համեմատած «Լոնդոն - 2012» -ի և «Ռիո - 2016» -ի միջին ցուցանիշների հետ: