«Ժողովուրդ, պետք է միանաք մեզ ու մեր Արցախը պահենք, պաշտպանենք». Ակցիայի մասնակից
«Մենք Արցախն ենք» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ մի խումբ քաղաքացիներ, ի աջակցություն Արցախի, փակեցին Երևանի Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը:
Նրանք պահում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին», «Մենք Արցախն ենք», վանկարկում են՝ «Միացում», «Արցախ»:
Ոստիկանները պարբերաբար հորդորում են բացել ճանապարհը։
Ակցիայի մասնակիցները փակեցին նաև Աբովյան-Թումանյան փողոցները:
«Ժողովուրդ, պետք է միանաք մեզ ու մեր Արցախը պահենք, պաշտպանենք։ 120 հազար մարդ բլոկադային մեջ է սոված, ծարավ, մարդիկ այստեղ չգիտեմ ինչով են զբաղված։ Խնդրում ենք ժողովրդին՝ միանալ մեզ, մեր Արցախը պահենք, մեր Արցախը պահելու համար պետք է պայքարենք։ Դա մեր հայկական հողն է
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ քաղաքացիները փակել էին նաև Բաղրամյան պողոտան:
Ակցիայի մասնակիցները հայտնում են նաև, որ հուլիսի 25-ին Ազատության հրապարակում ժամը 20։00-ին կայանալու է հանրահավաք։ Նույն ժամին հանրահավաք է նախատեսված նաև Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան