Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կարմրուկի 16 դեպք, նրանցից 10-ը երեխա են։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Վարակվածներից 5-ը հոսպիտալացված են։
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 338–ի։ Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը` մեծահասակ:
Նախորդ շաբաթ հաստատված էր կարմրուկի 322 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի 13 դեպք է գրանցվել.Անահիտ Ավանեսյան
- Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9-ով
- ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է
- Կարմրուկով հիվանդացել է 133 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան