Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին
CaseKey 2023-ի շրջանակում տեղի է ունեցել Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը: Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 200 երիտասարդներ ծանոթացան առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին ու թիմերին տրամադրվեց ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։
Հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ իրենք ունեն ռազմավարական նախագծեր, որոնց իրականացման արդյունքում ընկերությունը կկարողանա տարեց տարի բարձրացնել բաժնետոմսերի արժեքը։
«Սակայն, որդեգրելով բաց ու թափանցիկ գործելաոճ, մենք ցանկանում ենք լսել երիտասարդ մասնագետների վերլուծությունների վրա հիմնված առաջարկները։ Վստահ եմ՝ դրանցից շատերը կլինեն կիրառելի և կօգնեն առաջին հանրային տելեկոմ ընկերությանը՝ հաջողելու»,-ասել է նա։
Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների և սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ: Վերջին 3 ամիսների ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 ԲՈՒՀ և կրթական կենտրոն, մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից, ինչպես նաև անցկացվել է 10-ից ավելի դասընթաց:
Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշել է․ «Անչափ ոգևորիչ է տեսնել, որ հայկական ընկերությունն իրականացնում է առաջնային հրապարակային տեղաբաշխում, և էլ ավելի ոջևորիչ է, որ երկարամյա փորձ ունեցող կազմակերպությունը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին դառնալ այդ գործընթացի մասը և առաջարկել ընկերության ռազմավարական զարգացման սեփական տեսլականը։ Մենք արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, և վստահ ենք, որ այս համագործակցությունը իր կարևոր տեղն ունի Հայաստանի կրթական և բիզնես ոլորտների զարգացման գործում։ Մեր թիմի անունից մաղթում ենք հաջողություն ընկերությանը այս կարևոր գործում»։
Բիզնես խնդրի ներկայացմանը հաջորդել է «Առաջնային հրապարակային տեղաբաշխում․ հնարավորություններ տնտեսության, ընկերության և հանրության համար» թեմայով պանելային քննարկումը։
Քննարկման խոսնակներն են եղել ՝ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Բիբլոս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկման մոդերացիան իրականացնում էր ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկած լուծումներից ընտրվելու են լավագույն 6-ը, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը
- Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները միացել են Team Telecom Armenia -ին` որպես տնօրենների խորհրդի անկախ անդամներ
- Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է
- Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
- Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր նախագիծ են ներկայացրել
- Մեծ հեռուստացույց մատչելի գնով. նոր առաջարկ Team Telecom Armenia-ից
- Ինտերնետ հասանելիությունն ամբողջությամբ վերականգնվել է. Team Telecom Armenia
- Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ ստացան Team Telecom Armenia-ից
- «Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից
- Team Telecom Armenia. Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը
- CaseKey բիզնես մրցույթի մասնակիցներն այցելել են Team Telecom Armenia
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան