Իրանի ԱԳՆ. Թեհրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին
Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլը։ IRNA գործակալոթյան հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։
Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի հարց է անվանել։
«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», - ասել է նա։
Նա նաև նշել է, որ Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների շրջանակներում այսօր կայցելի Թեհրան՝ ի պատասխան իրանցի գործընկերոջ Երևան կատարած այցի։ Նրա խոսքով, Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն համագործակցությունը էներգետիկայի, տնտեսության, հյուպատոսական ծառայությունների ոլորտներում։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն արդեն Իրանում է. Թեհրանում նա հանդիպել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան