Հուլիսի 25-ին Մոսկվայում կկայանան ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողման բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին տեղեկանում ենք է ՌԴ ԱԳՆ կայքից։
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները և կակտիվացնեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարումը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, մնացած հարցերի լուծումների որոնմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել։ Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։
Ջ.Բայրամովի և Ա. Միրզոյանի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է կենտրոնանալ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգի արդի հարցերի քննարկման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Մոսկվայում
- Զախարովա. Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան