Մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ կգնվի մի հայ, որ կասի՝ Արցախն Ադրբեջանում է. Տարոն Տոնոյան
Վիրաբույժ, «Տոնոյան» ԲԿ հիմնադիր Տարոն Տոնոյանը միացել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին։
«Նախաձեռնությունը շատ լավ միտք է, որի շուրջ կարելի է բավական հզոր ուժերի համախմբել, որովհետև գաղափարն անթերի է, վերաբերում է Արցախի, Հայոց ցեղասպանության ուրացմանը»,- «Հայաքվե» նախաձեռնության էջում տեղադրված տեսանյութում ասում է Ռ. Տոնոյանը։
Նա նշում է՝ կան երկրներ, որտեղ Հայոց ցեղասպանությունն ուրանալը քրեորեն հետապնդելի է։
«Երբեք չէինք հավատա, որ կհասնենք մի օրվա, որ դրա անհրաժեշտությունը կլինի Հայաստանում։ Փաստորեն, կա դրա անհրաժեշտությունը։
Անձամբ չէի պատկերացնում, որ կգա մի օր, որ ես իմ ստորագրությունը դնեմ նման բանի տակ։ Մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ կգնվի մի հայ, որ կասի՝ Արցախն Ադրբեջանում է, ե՞րբ է եղել մերը։ Փաստորեն, կան դավաճաններ մեր մեջ, եղել են, ուղղակի մենք ուժեղ ենք եղել, վախեցել են բարձրաձայնել»,- ասում է Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից գործելու են «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում
- «Հայաքվե» նախաձեռնությունն իր աջակիցներին հրավիրում է քննարկման
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
- Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
- Ֆրանսուա Ռոշբլուանն էլ միացավ «ՀայաՔվե»-ին
- Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին