Արցախի նախագահ. Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ղարաբաղը (Արցախի Հանրապետություն. խմբ) շարունակելու է ինքնորոշման hամար պայքարն ու կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցով իրենց հայտարարություններում։ Այս մասին գրել է «Ինտերֆաքսը»։
«Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որից մենք օգտվում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Ինտերֆաքսի հարցին։
Նա նշել է, որ անկախ որևէ հայտարարությունից, «Լեռնային Ղարաբաղը կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։
Հարությունյանն ասել է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, որը «պետք է նաև հաշվի առնի մեր իրավունքներն ու վարվի հավասարության սկզբունքով»։
ԱՀ նախագահն նշել է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ», պետք է ապաշրջափակվի՝ հումանիտար աղետի կանխման, սննդամթերքի տեղափոխման համար, միաժամանակ դեմ է արտահայտվել Բաքվից Բարդա-Ակնա ճանապարհով մթերք մատակարարելու Ադրբեջանի առաջարկին։
Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահները նույնպես դժվարություններ ունեն պարենով ապահովելու հարցում, և նրանք նույնպես «օգտվում են սննդի մեր սուղ պաշարներից»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը․ Արարատ Միրզոյան
- ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը
- Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն
- Մենք դա անում ենք առանց «կռուտիտի»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին