Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը կասեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն
Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում կանգնեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա հրապարակել է նաև լուսանկարում, որտեղ նշված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։ Լուսանկարի վրա գրված է, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են առավոտից երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ արդեն 225 օր է Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք է ծնողի և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթեր
- Հացի հերթեր՝ ոչ միայն Ստեփանակերտում
- Շրջափակված Արցախում հիգիենայի պարագաների սուր պակաս կա
- Արցախում գործունեությունը դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարող սուբյեկտներ
- Արցախում շրջափակման պատճառով շուրջ 15 000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Որ գյուղերն առանց հացի չմնան․ արցախցի Հայկն իր թխած հացը տնետուն է տանում
- «Վաղը ՄԱԿ գրասենյակի մոտ մի մոմ կվառեմ Արցախում հացի պատճառով մահացած երեխաների լուսանկարի առաջ»
- Ստեփանակերտում հացի փռերն ալյուր ստանում են փուլերով, աշխատում են գիշերային ժամերին