Իրավունք 14:27 24/07/2023 Արցախ

Մի քանի կիլոմետր այն կողմ կյանքն իր հունով գնում է, ամեն ինչը կա, բայց Արցախի երեխաները զրկված են այդ ամենից. Արևիկ Համբարձումյան

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղի բնակիչ Արևիկ Համբարձումյանը չկարողացավ Հաքարի կամրջով անցնել և միավորվել Արցախում լիակատար բլոկադայի մեջ  գտնվող իր հարազատներին: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները  թուլ չտվեցին նրան մոտենալ Հաքարի կամրջին, քանի որ ադրբեջանցիներն ամբողջությամբ փակել են այն, նույնիսկ խաղաղապահները չեն կարողանում կամրջով անցնել ՀՀ տարածք՝ իրենց սնունդն ու այլ բեռներն ուղղաթիռով են տեղափոխում Արցախ իրենց տեղակայման վայր: Խաղաղապահների պատասխանին սպասելու ողջ ընթացքում՝ 6 ժամում Լաչինի միջանցքով որևէ տրանսպորտ չանցավ:

ՀՀ սահմանապահ անցակետի մոտ ռուս խաղաղապահների պատասխանին սպասելիս Panorama.am -ը մի քանի հարց ուղղեց Հադրութից բռնագաղթածներին միավորող «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի անդամ Արևիկ Համբարձումյանին:

Panorama.am -Ձեր հարազատներից ովքե՞ր են մնացել պաշարված Արցախում, հույս կա՞ր, որ Ձեզ կհաջողվեր անցնել Լաչինի միջանցքը: 

Ա. Համբարձումյան- Այս պահի դրությամբ հարազատներիս մեծ մասը գտնվում են Արցախում, եղբայրներս՝ ընտանիքով, բարեկամներս, ընկերուհիներս, մի խոսքով՝ իմ ողջ շրջապատը: Մինչև դեկտեմբեր ամիսը մեկս մյուսին այցելում  էինք, բայց այդ ամսվանից առ այսօր հնարավոր չէ, չենք կարողանում գնալ-գալ ճանապարհի փակ լինելու պատճառով: Ադրբեջանի տարածած այն բոլոր լուրերը, թե իբր մենք կարող ենք ազատ երթևեկել Արցախ, չի համապատասխանում իրականությանը, այդ պատճառով էլ մնացել ենք այս կողմը և չենք կարողանում այցելել հարազատներիս:

Այն իրավիճակը, որ ներկայում Արցախում է, շատ վատ է: Աննկարագրելի է այն հումանիտար աղետը, որն կամաց-կամաց վրա է հասել: Խանութները լրիվ դատարկված են, սնունդը  սպառվել է: Այն, ինչով մերոնք կարողանում են իրենց քիչ թե շատ բավարարել սննդի տեսանկյունից, տեղական արտադրանքն է, այն, ինչը որ տեղում արտադրվում է, դեռ դրանով կարողանում են իրենց կարիքները հոգալ: Հիմնականում բանջարանոցային կուլտուրաներն են, կարտոֆիլ, լոբի, դդմիկ: Հացը դեռ կա, փառք Աստծո, բայց այն սննդամթերքը, որը տարվում էր, արդեն չկա, սովորական կոնֆետները երախաներն արդեն չունեն: Հիգիենիայի պարագաներն են արդեն սպառվել: Հասկանո՞ւմ եք, եթե այս ամենը տեղի ունենար 90-ականներին, այս չափ աբսուրդ չէր լինի: 90-անին մենք նույնպես բլոկադայի մեջ էինք և նույնպես այս ամենից զրկված էինք, բայց այսօր սա չենք կարող համեմատել այն տարիների հետ, քանի որ տեսնում ենք, որ մի քանի կիլոմետր այն կողմ կյանքը նորմալ իր հունով գնում է, ամեն ինչը կա, բայց Արցախի երեխաները զրկված են այդ ամեն ինչից: Այս ամենը չես կարողանում ճիշտ ընկալել, այդ ամենը նաև հոգեբանական նշանակություն ունի:

Panorama.am -Դուք հավանաբար ադրբեջանցիների տարածած տեսանյութերից արբանյակային լուսանկարներից տեղյակ եք, թե ինչ վիճակում է այսօր օկուպացված ձեր ծննդավայրը:

Ա. Համբարձումյան-Ես Հադրութի հարավային թևն եմ ներկայացնում, գյուղեր, որոնք 1991 թվականին մեկ անգամ արդեն օկուպացվել էին: Իմ ծննդավայրն՝ Առաքել գյուղը, այն ժամանակ հիմնահատակ ավերվել էր, կանգուն էր մնացել միայն եկեղեցին և մենք սուրբ ծառեր՝ չինարներ ունեինք նախորդ դարին տնկած, այդ երկու ծառն էր մնացել հիշատակ: 1993 թվականին գյուղն ազատագրվեց: Բնակչության 1/3-ը վերադարձանք, նորից շենացրինք գյուղը, բայց 2020 թվականին, նորից ստիպված եղանք թողնել այն: Շատ վատ պայմաններում կարողացանք դուրս գալ գյուղից: Հակառակորդն արդեն Մեխակավան քաղաքում էր, իսկ Մեխակավանի վերջին տան և Առաքելի առաջին տան միջև հեռավորությունը 3 կմ է: Մի կերպ կարողացանք քաղաքացիական անձանց հանել, որ փրկվեն, բայց գյուղը օկուպացրեցին:

Հետագայում արդեն իրենց՝ ադրբեջանցիների կողմից տարածած տեսահոլովակներից մենք տեսանք, թե ինչ էր տեղի ունենում: Տները, որտեղ մտել էին, տակն ու վրա էին անում, ամեն ինչ կոտրատում: Մեր վրա շատ խորն ազդեցություն թողեց խաչքարի տապալումը: Հուշարձանների, թանգարանների, խաչքարերի մասին կարծես թե քիչ ենք խոսում: Խաչքարի տապալման տեսանյութը մինչև հիմա էլ շրջանառվում է համացանցերում, որից երևում է, թե ինչ վայրագությամբ նրանք խաչքարը կապելով «ՈՒրալ» մակնիշի մեքենայով քաշում գցում ու կոտրատում են: Այն շատ ցավոտ էր: Եթե մեր տներն էին ավիրում՝ այդքան ցավ չէինք զգում, բայց խաչքարի տապալումն շատ խորն ազդեց մեր վրա: Հիմա մեր հայրենի բնակավայրը փորձում ենք արբանյակով դիտենլ: Կարծես թե դեռ տները կիասկանգուն են, տանիքները երևում է, բայց գյուղի ռելևֆ են փոխում, տարբեր ճանապարհներ են կառուցում փոխելով գյուղի տեսքը: Մի խոսքով՝ գնալով նրանք  փոձում են տիրանալ մի հողակտորի, որը երբեք չի եղել ադրբեջանական: Պատմական քանի շերտ էլ պեղեն՝ Հադրութում ադրբեջանական հետք չեն գտնի, որը խոսի այն ամսին, որ ինչ որ ժամանակ այդտեղ ադրբեջանցիներ են ապրել:

Panorama.am -Հավատ՞ում եք, որ մի օր վերադառնալու եք Ձեր ծննդավայրը:

Ա. Համբարձումյան-Այդ հույսը միշտ էլ կա, մենք այդ հույսով ենք ապրում և պայքարում, քանի որ մենք կորցրել ենք մի կյանք, որտեղ քո ամեն ինչն է ամրագրված՝ հուշերը, մանկությունը, լավ ու վատ ապրած օրերը: Սա ենք մենք կորցրել, բայց ինչու՞»:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}