Արցախում վառելիք չկա և մեքենաները չեն կարողանում քաղաքին օգնել, գյուղերից ուտելիք հասցնել. Գորիսում ապաստանած Գալյա Ալեքսանյան
«Մայրս 91 տարեկան է, 1992 թվականի փախստական է և ապրում է Ռուսաստանում: Նա Նախիջևանիկ գյուղից է, շատ է տառապում, երբ մեր գյուղերը մի քանի օրով թուրքերը գրավեցին, ինքն փախստական դարձավ: Հայրս էլ պատերազմում վիրավորվեց, նրան ուղղաթիռով տարան Երևան, այնտեղից եղբայրս եկավ տարավ ՌԴ: Հայր ու մայրս այնտեղ են ապրում, նույն տարիքին են, գնացել էի տեսության, 2 ամիս մնացի կողքին: Ասացին, թե կարծես ճանապարհը բացել են, ասացի շուտ վերադառնամ, քանի որ երկու որդիս Ստեփանակերտում են: Ամուսինս 2092 թվականին զոհվել է: Այսօր երեք երեխեքս էլ Արցախում են, չկարողացա անցնել Լաչինի միջանցքը: Ռուսաստանից 15-ին եկա, նույն օրն էլ փակեցին, մնացի այստեղ»,-ասում է Գորիսի հյուրանոցում ապաստանած ստեփանակերտի բնակիչ Գալյա Ալեքսանյանը:
Նա հայտնեց, որ արդեն մեկ ամիս 5 օր է Գորիսում է մնացել, երկու որդիները Ստեփանակերտում են, իսկ աղջիկը՝ Մարտունիում:
«Ունեմ 4 թոռ, բոլորն այնտեղ են, մի թոռիս էլ հուլիսի 27-ին ծառայության պետք է տանեն: Ամեն օր խոսում եմ իրենց հետ: Վիճակը լավ չէ, նույնիսկ մի ամբողջ օր հաց չի եղել: Գյուղում մի բան ճարում են, բարեկամներն իրար օգնում են: Վատն այն է որ վառելիք չկա, գազ չկա և մեքենաները չեն կարողանում քաղաքին օգնել, ուտելիք հասցնելու տեսակետից, ոտքով չեն կարող տանել: Այդ պատճառով էլ քաղաքի վիճակը շատ վատ է: Սննդի վերջին պաշարներն են, հույս ունենք որ ճանապարհը կբացեն»,-ասում է Գալյա Ալեքսանյանը՝ հոգոց հանելով:
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի կիլոմետր այն կողմ կյանքն իր հունով գնում է, ամեն ինչը կա, բայց Արցախի երեխաները զրկված են այդ ամենից. Արևիկ Համբարձումյան
- «Վիտամին Դ» չկա Արցախում, այդ պատճառով՝ 8 ամսական երեխային արևի տակ ենք հանում, որպեսզի վիտամին կլանի.Գորիսից անհանգստանում է ստեփանակերտցի հայրը
- Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ.Բլոկադայի պատճառով Գորիսում մնանցած տատիկը՝ Արցախում թոռների մասին
- Հադրութցի կանանց թույլ չտվեցին Հաքարի կամրջով անցնել և միավորվել իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան