Հուսանք՝ փորձաքննությունն այս անգամ այնպես կանցնի, որ Ծիծեռնակաբերդի խճուղում էլ փլուզում չի լինի. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի շինարարական աշխատանքների վերսկսման վերաբերյալ քաղաքապետն արդեն ստորագրել է համապատասխան որոշում, որը կարգավորելու է փլուզված հատվածում հողօգտագործման և կառուցապատման ռեժիմները։
«Ըստ էության, հենց այս որոշման հետ կապված էր հետագա շինարարական ձգձգումները։ Վերջնականացրել ենք շինարարական և տեխնիկական լուծումները, ունենք էսքիզային և նախագծային լուծումներ։ Այս պահի դրությամբ գտնվում ենք նախագծի փորձաքննության փուլում։ Փորձաքննությունն ավարտելուց հետո անմիջապես կմեկնարկի շինարարական աշխատանքները։
Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է ամբողջ ծավալով, ինչպես նաև կառուցվելու է երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է հարակից շենքերը»,- զեկուցվեց խորհրդակացության ժամանակ։
Հստակեցվեց նաև, որ այս ամենը կատարվելու է այս տարի։
«Կառուցապատողը պատրաստ է աշխատանքների մեկնարկին, փորձաքննությունից անմիջապես հետո աշխատանքները կմեկնարկեն»,- ասաց զեկուցողը։
Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ պետք է հնարավորինս արագ անցնել փորձաքննություն. «Բայց նաև այնպես անցնել, որ չստացվի նմանատիպ փլուզում ևս մեկ անգամ ունենանք։ Հուսով եմ՝ այս անգամ նախագիծն այնպես է կազմակերպված, որ այդ խնդիրը չի կրկնվի»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել
- Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկելու համար մի քանի շաբաթ դեռ պետք է սպասել
- Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ
- Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում