ԿԲ. Նախաձեռնվում են փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում
Կենտրոնական բանկը նախաձեռնում է փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում, որոնց հիմնական նպատակը ոլորտի զարգացմանը զուգընթաց առաջացող հնարավոր ռիսկերին համարժեք կարգավորման մեխանիզմների ներդրումն է: ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ օրենսդրական փոփոխությունները նաև ներմուծում են բորսայում շրջանառվող ֆոնդերը կարգավորող դրույթներ, որոնց բացակայությունը նախկինում խոչընդոտում էր տվյալ ֆոնդերի ստեղծմանը և զարգացմանը:
Փոփոխությունների առանցքային դրույթներն են.
· ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման գործունեության համար անհրաժեշտ կլինի ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը։
· կհստակեցվեն բոլոր այն դրույթները, որոնք կտարածվեն նաև ոչ հրապարակային ֆոնդերի վրա, այդ թվում՝ ֆոնդի ստեղծման և կանոնների գրանցման կարգի, ֆոնդի կանոնադրության (կանոնների) բովանդակության, ֆոնդի լուծարման ընթացակարգի դրույթները.
· Կենտրոնական բանկին կտրվի իրավասություն՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով գործունեության պահանջներ սահմանել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ:
Փոփոխությունների նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան