Ակցիա Ազատության հրապարակում ՝ ի աջակցություն Արցախի
«ԲԱՑՈՒՄ» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում ակցիա են անցկացնում ՝ ի աջակցություն Արցախի, ինչպես նաև՝ ամփոփում օրվա ընթացքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ իրականացրած ակցիան։ Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը տեղեկացրեց, որ Արցախի երիտասարդությունն այսօր միացել է ակցիային։
«Այսօր մենք մեր «տնային աշխատանքները» կատարել ենք «5»-ի»,- ասաց նա։
Այնուհետև Այվազյանը նշեց, որ վաղն առավոտյան ողջ Արցախը ոտքի է կանգնելու։
«Դատելով հայտարարությունից, այս անգամ տուն ճանապարհելու և ռեսուրսաքաղ անելու մտադրություն չունեն։ Իմ պարտքն եմ համարում դիմել այն մարդկանց, որոնք դուրս են եկել պայքարի հանուն Արցախի և Հայաստանի, միավորվեք մեր քույրերի և եղբայրների շուրջ, կողք- կողքի պայքարենք, որ ճանաչվի Արցախն ու միավորվի Հայաստանին։ Պահանջում եմ ռուսից, թուրքից, ամերիկացուց, վրացուց, պարսիկից, հույնից․․․ բոլորից, բայց առաջին հերթին՝ հայից, որ Արցախի հայ քրիստոնյա մարդկանց հիմնարար իրավունքները ճանաչեն ու հարգեն։ Չհարգողը՝ թշնամի է»,- ասաց նա։
Այվազյանը կարծում է , որ համատեղ պայքարի միջոցով կարելի է հասնել արդյունքի։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նիլս Սքոթ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակն ու ներկայացնում է այն գլխամասային գրասենյակին
- Հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը, փոխադրել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան