Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
Հուլիսի 21-ին շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ: «ՀայՓոստ» ընկերությունից հայտնում են, որ մեկ նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1969-1982 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի (1923-1988թթ.) «Ինքնադիմանկար» աշխատանքը:
Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է Սուրեն Սաֆարյանի «Սայաթ-Նովա» (1963թ.) կտավը: Բացիկի վրա նաև առկա են «100 ԱՄՅԱԿ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 21 հուլիսի 2023թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Լիմուշ»
Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝ 1000 հ.
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան