«Մեղր» ասելով՝ բերանդ չի քաղցրանում, «խաղաղություն» ասելով՝ խաղաղության չես հասնում․ Տիգրան Աբրահամյան
««Մեղր» ասելով՝ բերանդ չի քաղցրանում, «խաղաղություն» բառը շահարկելով՝ խաղաղության չես հասնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ կառավարության նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով իր մտահոգությունն է հայտնում, բայց նիստից հետո պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ են խաղաղության գործընթացին։
Նա նաև նշեց՝ այն կարծիքին չէ, թե կառավարության նիստերին Փաշինյանն իր մտահոգությունն է արտահայտում։ «Յուրաքանչյուր նիստում Նիկոլ Փաշինյանն ամփոփում է իր վնասակար քաղաքականության հերթական փուլի հետևանքներն ու անցնում է առաջ։ Բնականաբար, որևէ պարագայում Փաշինյանն ու իր թիմը չեն փորձելու տեսնել իրենց մեղսակցությունը, հանցակցությունն այդ գործընթացներին, բայց ակնհայտ է, որ իրավիճակն այսպիսի ծայրահեղ բնույթ է ստացել իշխող կառավարության վարած քաղաքականության հետևանքով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը նշեց, որ պետք է հստակ արձանագրել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները տարբեր վայրիվերումներ են ունեցել, բայց իրավիճակը ծայրահեղ սրվել է այն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները, մասնավորապես, առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
«Ավելին, չսահմանափակվելով այդ հայտարարությամբ, իշխող ուժը ներկայացնող տարբեր քաղաքական դեմքեր հայտարարեցին, որ Արցախը միշտ էլ եղել է ադրբեջանական, սկսեցին Արցախը ներկայացնել Ադրբեջանի հայկական համայնք և այլն։ Այսպիսով, առաջացրեցին ավելի խորը և ծանր հետևանքներ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն՝ ուղղված ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին, ՀՀԿ-ականները հանձնում են ՀՀ-ում այդ երկրների դեսպանություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի նամակը նոր հույս և հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների համար․ Մամիջանյան
- Այսօր կա հնարավոր բոլոր անհրաժեշտ բաղադրիչները փողոցով իշխանափոխություն անելու համար. Նարեկ Սամսոնյան
- Հուսանք՝ Սերժ Սարգսյանի պաշտոնական նամակները նոր ազդակ կհանդիսանան ստեղծված իրավիճակից արագ լուծումներ գտնելու համար. Զաքարյան
- «Սերժ Սարգսյանի ուղերձը հուսահատության կոչ չէ, այլ Արցախի հարցն իր բոլոր առանձնահատկություններով տիրապետող մարդու ահազանգ»
- Սերժ Սարգսյանը ըստ էության վերջին բանակցողն էր, և սա վերջին բանակցողի նամակն է. Վահե Հովհաննիսյան
- Սերժ Սարգսյանի բաց նամակի առանցքային կետերը. Շարմազանով
- Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան