Իրավունք 16:41 24/07/2023 Հայաստան

Նոր մեղադրանքներ՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդեն Ղուկասյանին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականվամբ հայտնի Վ․Ղուկասյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության նոր դրվագներ և հանգամանքներ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ 

«Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար փաստեր՝ Վ․Ղուկասյանի կողմից «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի, ինչպես նաև երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար, իսկ  գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչից 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

Պարզվել էր նաև, որ  Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթների ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև «youtube» և «facebook» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ բռնությունը։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածաված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել նրա կողմից, խմբի կազմում, կատարված առերևույթ նույնաբնույթ հանցավոր այլ գործողությունների մասին փաստական տվյալներ ևս։
Մասնավորապես, պարզվել է, որ Վ․Ղուկասյանը «Youtube.com» կայքի իր անհատական էջով նույն դատավորի հասցեին 2021թ․ նոյեմբերի 29-ին և 2022թ․ մարտի 3-ին հրապարակված տեսաելույթների միջոցով հնչեցրել է վերջինիս աշխատանքային գործունեության հետ կապված վիրավորական արտահայտություններ։

Բացի այդ, Վ․Ղուկասյանը քրեական վարույթով մեղադրյալ՝ իր հետ համագործակցած, խմբի անդամ հանդիսացող երկու անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերաբերյալ, մի դեպքում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի, մեկ այլ դեպքում՝  Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից կայացված, վարույթն իրականացնող մարմնի միջնորդութունները բավարարելու վերաբերյալ որոշումների առթիվ, հանձնարարել է իր հետ մտերիմ, տարբեր սոցիալական ցանցերում Վ․Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվների կառավարմամբ զբաղվող երկու անձանց ձեռք բերել այդ դատավորների, նրանց մերձավոր ազգականների լուսանկարները, մոնտաժելու միջոցով դրանց վրա կատարել անպարկեշտ գրառումներ:

Վերջիններս կատարել են հանձնարարությունը և պատրաստված՝ մոնտաժված, անպարկեշտ, արատավորող գրառումներով լուսանկարներն ուղարկել են Վ.Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլինի և հունիսին սոցիալական ցանցերի իր էջերով, ուղիղ հեռարձակամամբ ցուցադրել է այդ լուսանկարները կամ հրապարակայնորեն դատավորի և նրա մերձավորների վերաբերյալ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ։
Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը մի դեպքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, իսկ մյուս դեպքում՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Ա․Գալստյանի, Կ․ և Լ․Ղուկասյանների հետ նախնական համաձայնությամբ, խմբերի կազմում, երկու տարբեր անձանց և նրանցից մեկի մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի միջոցով 2021թ․ դեկտեմբերին և 2022թ․ սեպտեմբերին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ:

Ըստ այդմ՝ 2021թ․ դեկտեմբերին ինքնությունը դեռևս չպարզված անձը, Վ.Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, նախապես ձեռք բերելով Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Վ․Ա․-ի մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ վիճաբանության միջադեպի վերաբերյալ տեսագրություն, 2021թ․ դեկտեմբերին արտասահմանյան հեռախոսահամարներից հեռախոսակապ է հաստատել Վ․Ա․-ի հետ։ Հետագայում՝ 2022թ․ մայիսին, նույն հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածին ուղարկված հաղորդագրությունների միջոցով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի անունից Վ․Ա․-ի օգնականին այդ անձը ներկայացրել է 138.000.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլար Վ․Ա․-ի կողմից իրենց հանձնելու, այսինքն՝ իր կողմից ուղարկված էլեկտրոնային դրամապանակին երեք օրը մեկ հիշյալ գումարը մաս-մաս փոխանցելու պահանջ։ Հակառակ դեպքում նա սպառնացել է իրենց կողմից համացանցի տիրույթում հրապարակել Վ․Ա․-ի մասին արատավորող, նրա իրավունքներին և օրինական շահերին վնասող տեղեկություններ: Մերժում ստանալուց հետո, Վ․Ղուկասյանն իրագործել է իր և ինքնությունը չպարզված անձի կողմից տրված սպառնալիքները և 2022թ․ հուլիսին սոցցանցի իր անհատական էջով հրապարակել տեսանյութը՝ տուժողի հասցեին գործածելով վիրավորական, արատավորող արտահայտություններ:

Մյուս դեպքում Վ․Ղուկասյանը,  Ա․Գալստյանի, քույրեր Կ․ և Լ․Ղուկասյանների հետ խմբի կազմում, 2022թ․ աշնանը ծրագրել և իրականացրել են քաղաքացի Շ․Բ․-ից նրա և նրա ընտանիքի անդամների մասին արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով Կ․Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-4 բնակարան գնելու պահանջ ներկայացնելու, մերժում ստանալուց հետո Վ․Ղուկասյանի կողմից սոցցանցային էջերի միջոցով նման տեղեկություններ հրապարակելու, բանակցություններից հետո 100․000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տրամադրման շուրջ համաձայնություն ձեռք բերելու հանցավոր գործընթացը։ Այս դրվագի մասին ՀՀ քննչական կոմիտեն մանրամասն տեղեկատվություն հրապարակել էր ավելի վաղ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու դրվագ/, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով / չորս դրվագ/, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 490-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/:
Վ․Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը, և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում»,-հայտնում են քննչական կոմիտեից։ 

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է
Ստացվում է, որ որոշում կայացրած դատավորն արդեն աշխատում է որպես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն դեռևս դատական ակտը չի տրամադրել պաշտպանական կողմին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից
Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան
«Քանիցս ասել եմ, որ ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային. Արսեն Բաբայան
Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Աղբյուր` Panorama.am
14:00
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր...
Աղբյուր` Panorama.am
13:49
Մեզ ասում են «ռադ եղեք», մենք շարունակելու ենք մեր պայքարը. Ոսկու շուկայի աշխատակիցներ
«Մենք չենք եկել այստեղ նամակ գրելու։ Ընդունում չկար։  Եթե առաջ ընդունում էին, լսում էին հիմա ասում են դիմում գրեք, այսինքն այնքան որ՝...
Աղբյուր` Panorama.am
13:21
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախություն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված....
Աղբյուր` Panorama.am
13:19
Կյանքը սև ու սպիտակ չէ. Ֆիննախը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին
«Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող»,-ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա՞ օրակարգում հարցին ի պատասխան ասաց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ազգին հանելու ենք ոտքի՝ մեր սխալն ուղղելու համար. Ակցիայի մասնակից
«Օրենք մշակելուց առաջ հաշվի չե՞ք առնում, թե ինչի մասին է խոսքը։  Մենք 20 տարի  գործունեություն ենք ծավալում, մեր ոլորտն...
Աղբյուր` Panorama.am
13:11
Հրդեհ` ավտոմեքենայում
Հունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ հետ քննարկում չի եղել, ոչ հարց են պարզաբանել ու հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ Նրանք նշում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Տարեսկզբին Ալիևի  արած...
Աղբյուր` Panorama.am
12:19
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում: Դասակարգման թարմացված ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սպանություն Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի լույս 13-ի գիշերը 911 ծառայություն զանգած 36-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինքը հարվածել է հարևանին, ու խնդրել` շտապօգնություն և ոստիկան...
Աղբյուր` Panorama.am
11:50
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվեց խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում՝ փոխարինված գծերում ժամերով ավտոբուս են սպասում. Տիգրան Ավինյան
«Անցած  շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3205 շարժակազմ, նախատեսված 4541-ի փոխարեն, 1336-ով...
Աղբյուր` Panorama.am
11:01
Պապյան. Ցուկերբերգի հայտարարությունից հետո Ֆեյսբուքը կդառնա X-ը, որտեղ շատ են այլատյացությունը, բռնության կոչերը
«Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հայտարարությունից հետո փոփոխությունների մասին խոսելիս ուղղակի պետք է նայել, թե ինչ տեսք ունի այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շարմազանով. Ալիևի ասած «ֆшշիuտական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են
«Նրա հիվանդ ամբիցիաները սահմաններ չեն ճանաչում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործով հերթական նիստից առաջ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
10:42
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք,...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անչելոտին նշել է «Ռեալի»` «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտության պատճառները
Նախօրեին կայացել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է Հանսի Ֆլիկի թիմի՝...
Աղբյուր` Panorama.am
09:51
Փաշինյանն ուզում է՝ մեր հանրությունը անբարnյականությnւնը ճանաչի որպես բարոյականություն, դավաճանnւթյnւնը՝ հայրենասիրություն. Ժաննա Ալեքսանյան
«Միջազգային դատարաններում հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը լուծարելու առաջարկն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտ արդարության և...
Աղբյուր` Panorama.am
09:43
Ավելի վատ բան ասեմ՝ այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը
«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հունվարի 13-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 13-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Խոշոր վթար Երևանում, կան հոսպիտալացվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 13-ին, ժամը 04:22-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
09:05
Հունվարի 13-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:11
Քրիստոսի Անվանակոչության տոն
Փրկչի անվանակոչության տոնին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։
Աղբյուր` Panorama.am
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}