Իրավունք 12:56 24/07/2023 Հայաստան

Խաբեությամբ չեն վճարվել Հայաստան ներմուծված մեծաքանակ սերուցքի և կարագի համար շուրջ 171 մլն. դրամի չափով մաքսավճարները


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են խաբեության դրսևորմամբ առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի քննության ընթացքում կատարված բազմածավալ վարութային և այլ ապացուցողական գործոողությունների, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի աշխատաիկցների հետ հահմատեղ ձեռնարկված միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, հանդիսանալով «ԱՐԵՆ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության լիազորված անձը և ընկերության փաստացի ղեկավարը, պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու նպատակով, խաբեության դրսևորմամբ, թաքցրել է հարկման օբյեկտը: Արդյունքում չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 170.897.286 ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ:

Մասնավորապես՝ Ս.Հ.-ն, պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու նպատակով, խաբեության դրսևորմամբ, այն է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկի անվամբ, սակայն փաստացի «ԱՐԵՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում իրացնելու համար, խախտելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի և 56-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթները, առանց ներմուծված ապրանքների համար մաքսային վճարների հաշվարկման  և վճարման, 2023 թվականի ապրիլի 15-ին թվով 11 տարանցման հայտարարագրերով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել ընդհանուր 283.250կգ բեռ` սերուցք և կարագ՝ 700.000 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով:

Այնուհետև, ԻԻՀ-ից ՀՀ բերված կարագի և սերուցքի համար, Ս.Հ.-ի ցուցումով, իրավասու մարմնին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրև թե նշված ապրանքները պատկանում են վերոնշյալ օտարերկրյա իրավաբանական անձին և նախատեսված են վերջինիս կարիքների համար։ Դրանց հիման վրա ՀՀ մաքսային մարմինը, առանց մաքսային վճարների գանձման, 2023թ․ ապրիլի 22-ին 700.000 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 283.250կգ բեռը բաց է թողել՝ «թույլատրված» կարգավիճակով:

Արդյունքում, Ս.Հ.-ն, մաքսային վճարների հաշվարկման կամ վճարման պարտավորություն առաջացնող գույքի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, թաքցրել է հարկման օբյեկտը, ինչի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 170.897.286 ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ, այդ թվում՝ 51.630.600 ՀՀ դրամի չափով մաքսատուրք, 119.266.686 ՀՀ դրամի չափով ԱԱՀ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն՝ Ս.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Մեղադրյալ Ս.Հ.-ն  ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու համար։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, բավարարելով վարույթն իրականցնող մարմնի միջնորդությունը, 22.07.2023թ․ որոշումով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:11
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրյուսելում մոտ 100 հազար մարդ է բողոքում կենսաթոշակների բյուջեի կրճատման դեմ
Բրյուսելում մինչև 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ տարեկան 3 միլիարդ եվրոյով սոցիալական նպաստների և կենսաթոշակների բյուջեն կրճատելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար  բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 «Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՀՀԿ-ական. Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած արշավ կազմակերպելու փորձերը դատապարտված են ձախողման
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: Կյուսյու կղզու...
Աղբյուր` Panorama.am
16:57
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
Կենտրոնում պահվում են ավելի քան 125 000 արվեստի նմուշներ և 1,4 միլիոն փաստաթուղթ:
Աղբյուր` Panorama.am
16:40
Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերը. ԱՆ
Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}