Հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը, փոխադրել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները հավաքվել են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ հանձելու դիմում-նամակ:
«Արցախ քեզ հետ ենք», «Արցախ քեզ հետ ենք»՝ վանկարկում են նրանք։
«Արդար պայքարի արդյունքում բացվելու է Լաչինի միցանքը, իսկ բացումից հետո տեղի է ունենալու միացում»,- ասում են ակցիայի մասնակիցները։
Բոլորը միասին վանկարկում են՝ «բացում, միացում»։
«Մենք դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի ուշադիր լսեն մեր կոչն ու գործադրեն իրենց ազդեցությունը Արցախում իրավիճակը շտկելու համար՝ վերականգնելով բոլոր նպատաների շրջանակում ամրագրված կենսական սկզբունքները»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը։
Նշվում է, որ դիմում-նամակի նպատակն է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների ՝ մասնավորապես «Պարենի համաշխարհային ծրագրի», «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի և այլ համապատասխան գործառույթներ ունեցողների միջոցով քաղաքացիների կողմից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքագրվող հումանիտար բեռները` առաջին անհրաժեշտության պարենամթերք ու բժշկական պարագաներ, տեղափոխել Արցախ:
ՄԱԿ-ի մոտ արդեն մի քանի օր է քաղաքացիները պաշարներ են բերում, որոնք ՄԱԿ-ի օգնությամբ պետք է կարողանան տեղափոխել Արցախ։
«Շատ են հարցնում, թե ինչպես ենք տեղափոխելու։ Այս ամբողջ շարժումը հենց դրա համար է, որ ճանապարհը բացվի։ Հաճախ ասվում է, որ ՄԱԿ-ը չի կարող քայլեր ձեռնարկել առանց պետության ուղիղ հայցի կամ դիմումի։ Այս ուղղությամբ ևս հետևողական աշխատանք է տարվում։
Մի քանի անգամ փաստաբան Մելանյա Սամսոնյանի հետ այցելել ենք ԱԳՆ, փորձել ենք հասկանալ, թե ով է իրավասուն ԱԳՆ շենքում, որը պետք է առաջ տանի ՄԱԿ-ի հետ բանակցությունները։ Այսօր վերջապես պատասխանատուներից մեկը արձագանքել է, գրի է առել տվյալները, պահանջը քաղաքացիների կողմից»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողին ուղղված նամակում նախաձեռնությունը կոչ է անում ողջ հումաիտար բեռն առանց ավելորդ ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովորդին. «Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը՝ խնդրում ենք ձեզ հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը, փոխադրել Հայաստանից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն։ Այն իրականացնելու թույլատվության տրամադրման ժամանակ ի գիտություն ընդունեք մեր կողմից անհրաժեշտ կամավորական օգնություն ցուցաբերելու պատրատակամությունը ողջ բեռը գույքագրելու, տեսակավորելու, փորխադրելու քայլերի շրջանակում»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ ընտանիքին ապրում է ամենահասարակ կյանքով, բոլորի հետ հավասար հերթ է կանգնում խանութում. Արցախի պետնախարար
- «Ժողովուրդ, պետք է միանաք մեզ ու մեր Արցախը պահենք, պաշտպանենք». Ակցիայի մասնակից
- Անցիր իմ վրայով, փողոցը չենք բացելու. Ակցիայի մասնակից
- «Մենք Արցախն ենք». ակցիայի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան
- «Մենք Արցախն ենք». Հուլիսի 24-ին ժամը 08:30-ից Երևանի տարբեր հատվածներում ճանապարհների արգելափակման ակցիա
- Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հերոս նահատակների պատգամի.Մետաքսե Հակոբյան
- Քաղաքացիները պարեն են հավաքում՝ պահանջելով ՄԱԿ-ից հասցնել Արցախ
- Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «մեկօրյա հացադուլ» ակցիան շարունակվում է
- «Մենք Արցախն ենք». բողոքի ակցիաներ՝ Ֆրանսիայի և ԱՄն դեսպանատների մոտ
- Եթե ուզում են կանխել արդեն նշմարվող ցեղասպանությունը, ապա այս կառույցները պետք է գործեն. Ակցիա ԿԽՄԿ-ի դիմաց
- Պուտի՛ն, խոսքիդ տեր կանգնի, մենք Ձեզ հավատացինք. Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան