Անցիր իմ վրայով, փողոցը չենք բացելու. Ակցիայի մասնակից
«Հասկանում ենք, որ դուք ուշանում եք աշխատանքից, հասկանում ենք, որ ձեր պարտականությունները պետք է ժամանակին կատարեք, բայց ուզում ենք նաև ձեր ուշադրությունը 120 հազար մարդու կյանքի, ապրելու իրավունքի նկատմամբ»,- ասաց «Մենք Արցախն ենք» նախաձեռնության կամակերպած ակցիայի մասնակիցների մեկը, ով այլ քաղաքացիների հետ փակել է Բաղրամյան պողոտան։
Նա ընդգծեց՝ Արցախում մարդիկ չունեն գազ, լույս, աշխատանքի հասնելու հնարավորություն, գոնե մի քանի րոպե փորձեք մտնել այդ մարդկանց դրության մեջ։
«120 հազար մարդ այս պահն շրջափակման մեջ է, ընդամենը 5 րոպե ալարում եք ձեզ նեղություն տալ ու գտնվել նման իրավիճակում»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Այդ պահին «ինկասացիայի» մեքենան փորձում էր անցնել այդ ճանապարհով։
«Անգամ շտապօգնության մեքենա չի կարողանում անցնել Լաչինի միջանցքով, իսկ դուք փորձում եք ինկասացիայի մեքենա անցկացնել։ Անցիր իմ վրայով»,- ասաց ակցիայի մասնակիցն ու նստեց հենց մեքենայի դիմացը։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք Արցախն ենք». ակցիայի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան
- Հուլիսի 25-ին ժամը 20:00-ին նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում. Արցախի պետնախարար
- Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնի միջազգային հանրությունը. Արցախի պետնախարար
- Եթե շարունակում ենք հանդուրժել, ինչու արտաքին դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը արցախցիների հանդեպ
- «Մենք Արցախն ենք». Հուլիսի 24-ին ժամը 08:30-ից Երևանի տարբեր հատվածներում ճանապարհների արգելափակման ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան