Հայտնաբերել են ապօրինի ջրառի դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրած զննման արդյունքում «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում հայտնաբերել են ապօրինի ջրառի դեպքեր:
Տեսչական մարմնի հաղորդմամբ, ընկերությանը պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետում առկա 1 խորքային և 1 գրունտային հորերը շահագործվել են առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսուչները կասեցրել են խորքային հորերի ապօրինի շահագործման գործողությունները: Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում