Քաղաքական 22:36 25/07/2023 Արցախ

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժարվելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտաhղացումից. Արցախի պետնախարար

«Ավելի քան 7 ամիս է արցախահայությունը պայքարում է կյանքի, իր պատմության, ներկայի ու ապագայի, իր տեսակի պահպանության, համայն հայության արժանապատցվության, իրավունքի  համար»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին հայտարարեց Արցախի Հանրապետության  պետնախարար գուրգեն Ներսիսյանը:

Նա նշեց, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը վարել է Արցախը էթնիկ զտման քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրերի իրագործմանը:

«Պլանավորման, ծրագրավորման ու նախապատրաստության փուլերը վաղուց ավարտվել են և սկսվել է ոճրագործությունն իրագործելու շրջանը։  Ավելի քան 7 ամիս է Արցախի ժողովուրդը ենթարկվում է ֆիզիկական ու հոգեբանական բռնության, խոշտանգման: Արցախի ժողովրդին կանգնեցրել են սովի  առաջ, զրկում են այսօր և վաղը ապրելու, գոյատևելու տարրական հնարավորություններից ու պայմաններից: Այս ամենի նպատակը Արցախում կյանքն անտանելի դարձնելն է, արցախցուն տարագիր դարձնելն է: Հույս ունենալով, որ միջազգային հանրությունը, համայն հայությունը և ՀՀ-ն կձեռնարկեն  Արցախի ժողովրդին էթնիկ զտումից զերծ պահելու որևէ քայլ, Արցախի ժողովուրդը հերոսաբար ու համբերատար կրել է բոլոր զրկանքները:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ միջազգային հանրության պասիվությունն  ու  Հայաստանի զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան և խրախուսեցին Ադրբեջանին դիմելու էլ ավելի կոշտ ու ծայրահեղ քայլերի, այդ ամենին զուգահեռ նսեմացնելով միջազգային հանրության ու միջնորդ երկրների հեղինակությունը: Այդ պատճառով Արցախում սկսվեց համաժողովրդական շարժում, որը պետք է հիմք դառնա մեր զարթոնքին ու համախմբմանը և այն արդեն իրականություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ խոնարհվել ձեր առաջ, ձեր հաստատակամության, ձեր կամքի ու տոկունության համար: Թեև ամեն օր սպասում եք, թե երբ կվերջանա այս մղձավանջը, բայց և հասկանում եք, որ այս պայքարը երկար է տևելու։ 

Մենք կարողացել ենք անել ամենակարևորը՝ վերահաստատել ու ապացուցել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։ Երբե՛ք։ Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը։ Սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության անբացատրկելի նախապայմանն է»,- ասաց Ներսիսյանը ։

Նա հայատարեց, որ 2023 թվականին Արցախի շրջափակման ընթացքում Արցախի ժողովուրդը կազմակերպել է ավելի մեծ ծավալի գյուղատնտեսական աշխատանքներ, քան 44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարիներին ու այդ ամենը կատարվել է  Ադրբեջանի ԶՈՒ կրակի տակ. «Մեր աշխատանքի արդյունքն է, որ ապրելով ավելի քան 40 օր լիակատար շրջափակման պայմաններում, Արցախի ժողովուրդը կարողանում է  գտնել որոշակի սնունդ սովի չմատնվելու համար։ 

Ցավոք, արդեն  տևական օրեր են հասկանալի պատճառներով հնարավորություն  չունենք նվազագույն մթերք մեր բնակիչներին հասցնել, բերքը հավաքել, հիվանդին հիվանդանոց հասցնել։ Այս ամենի մեղավորը Ադրբեջանն է։ Կարծում եմ՝ Արցախի ժողովուրդն այստեղ մեղքի բաժին չունի։ Այո, ՀՀ ժողովուրդը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախի ժողովրդին, որի համար մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում, բայց այդ միջոցները շրջափակման ընթացքում  բացառապես օգտագործվել են մեր քաղաքացիների գոյությունը պահպանելու համար։ Պատրաստ եմ մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնել յուրաքանչյուր դրամի համար։ 

Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների կողմից Հայաստանում իրականացվող իրազեկող ակցիաներ կազմակերպելուն, դրանք որևէ տեղից չեն կառավարվում, օրհասական պահին  տարագիր արցախցիների գուցե հուսահատ քայլերն են, բայց համոզված ենք, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և որևէ մեկին նման լիազորություն չի տվել և հարկ եղած դեպքում պատրաստ է հայտարարել դա»։ 

Գուրգեն Ներսիսյանը նաև Արցախի ժողովրդի անունից դիմեց ՀՀ իշխանություններին. «Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից, որևէ մեկը լիազորված չէ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի խաղաղասեր ժողովուրդը  պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը այդ  հակամարտության կարգավորման գործընթացում։ 

Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։ 

Անընդունելի է Հայաստանի կողմից Արցախը և Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն։ Ինչպես վկայում են տեղի ունեցող իրադարձությունները, դրանք կործանարար են Արցախի համար և նպաստում են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ նորանոր հանցանքներ կատարելուն։

Արցախը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, քանզի այն վաղուց կայացած քաղաքական միավոր է։

Արցախի ժողովրդի ինքնապահանությունն ու դրա հրամայականով ինքնորոշման իրավունքի իրացումը համայան հայության կամարատահայտությունն է որևէ մեկը որևէ իշխանություն  Արցախի, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու ընդունելու որոշում Արցախը հոշոտելուն պատրաստ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ 

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրաժավելու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտաhղացումից և հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումկից: Այդ մոտեցումը ունակ չէ ապահովել տարածաշրջանում խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգ գոյությունը, ավելին՝  դա չի կարող երաշխավորել նույնիսկ ՀՀ-ի գոյությունը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու հայկական պետականությունը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}