«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի գործերն էլ են լավ. մեկ օրում երկու բնակարան է գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել և մեկ ավտոկայանատեղի։ ՔՊ-ական այս պատգամավորի գործերն էլ են լավ: Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։
Բացի այդ, նա Ավանում ևս մեկ բնակարան ունի, որը նա գնել էր դեռ 2017 թվականին, և Եղեգնաձոր քաղաքում ունի հողամաս։ Արդեն 2022 թվականի ապրիլի 25-ին նա գնել է 2021 թվականի արտադրության Wolkswagen մակնիշի ավտոմեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորն այդ ավտոմեքենան գնել է 17 մլն 860 հազար դրամով «Էլեկտրական մեքենաների էվոլուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից։
Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1500 եվրո, 18 հազար դոլար և 1 մլն 300 հազար դրամից ավելի գումար։ Իսկ, ահա, նրա կանխիկ դրամը կազմել է 7 մլն 195 հազար դրամ, 253 հազար ռուբլի, 4 մլն 468 հազար դրամ, 7 400 դոլար, 8560 եվրո։ Մեկ տարվա ընթացքում նա 51 մլն դրամ է վաստակել, որից 7 մլն դրամը նրա աշխատավարձն է, 73 000 եվրոյի և 23 մլն դրամ եկամուտի աղբյուրները նշված չեն, իսկ 6 մլն դրամ էլ ստացել է գույքը օտարելուց։ Խոսքն ավտոկայանատեղիի մասին է, որը նա վաճառել է։
Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը նախկինում Վայոց ձորի մարզպետն էր և ազատվել էր աշխատանքից մի աղմկահարույց պատմությունից հետո։ Մասնավորապես, Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին և չի դադարեցրել ծեծկռտուքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները