
«Ժողովուրդ». Երևանի գովազդային վահանակների ոլորտում Արմեն Հարությունյանը իր «մաֆիան» է ձևավորել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի սկզբի հատվածում, գովազդային մեծ վահանակ է տեղադրվել: Վահանակը տգեղ ու անճաշակ դիզայն ունի և անգամ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն են սկսել զայրանալ հրապարակավ:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը՝ Շուրը, հրապարակային կոշտ գրառում է արել՝ քննադատելով վահանակի դիզայնը՝ «աննկարագրելի ուռոդություն» անվանելով, որը խանգարում է քաղաքացիներին: Իհարկե, անգամ ՔՊ-ականների քննադատություններն են անիմաստ, քանի որ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, որը գովազդի ոլորտի պատասխանատուն է, շուկայում իր «մաֆիան» է ձևավորել:
Արմեն Հարությունյանը, լինելով ՀՀԿ կադրերից, ավելի կոնկրետ՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմը, հիմա կարողացել է նոր շրջապատ ձևավորել իր համար: Նա մտերմացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբոր, Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանի և վերջերս Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակված Գարեգին Խաչատրյանի հետ:
Կարելի է ասել, որ մայրաքաղաք Երևանի գովազդային վահանակների ոլորտը փաստացի ղեկավարվում է այս եռյակի կողմից, իսկ իրավական հարցերը համակարգում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Սա է պատճառը, որ անգամ ՔՊ-ականների բողոքները դառնում են «ձայն բարբառո յանապատի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին