Վե՛րջ տվեք ցեղասպանական շրջափակմանը․ Լարիսա Ալավերդյան
«Արցախը երբեք չի՛ եղել, չէ՛, ու չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջան չի եղել, Արցախը եղել է։ Ադրբեջան չի լինելու, Արցախ լինելու է։ Արցախը լինելու է հայկական»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ալավերդյանը ձևակերպեց պահանջը․ այն է՝ դադարեցնել ցեղասպանական շրջափակումը։
«Բացե՛ք ձեր աչքերը։ Նրանք, ովքեր չեն մասնակցում այդ շրջափակման դադարեցմանը, մասնակցում են ցեղասպանությանը, կանգնելու են միջազգային դատարանի առջև, ինչպես կանգնելու է Ադրբեջանը»,- ասաց Ալավերդյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ալավերդյանը հստակեցնում է՝ ինքնորոշման իրավունքն աստվածատուր իրավունք է և չի հակասում միացմանը։
«Բոլոր նրանք, որոնք հակադրում են ինքնորոշման իրավունքը միացման հետ, պարզապես չգիտեն ո՛չ պատմություն, ո՛չ իրականություն, ո՛չ իրավունք։ Դրա համար ևս մեկ անգամ՝ բացե՛ք կյանքի ճանապարհը, վե՛րջ տվեք ցեղասպանական շրջափակմանը։ Այսօր հաց ուտելիս հիշե՛ք՝ Արցախում մայրերն ամեն օր փնտրում են, թե ինչով պետք է կերակրեն իրենց երեխաներին։ Այսօր ճանապարհների քննարկման ժամանակը չէ, նպատակը՝ ազատ Արցախն է»,- ավելացրեց Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հարսանիքից՝ Ստեփանակերտի հրապարակ
- Եթե այսօր ուշքի չգանք, կկորցնենք Արցախը, վաղը ցույց ենք անելու Սյունիքի, մյուս օրը Տավուշի համար. Դավիթ Հակոբյան
- Մի մեծ առևտուր է ընթանում՝ Արցախը դրված է վաճառքի․ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
- Արցախին այսօր պետք է անվտանգություն և հաց. Հնագետ Համլետ Պետրոսյան
- Մեր ժողովրդի քրտինքը միախառնված է Արցախի հողին․ Արամ Ա կաթողիկոս
- «Արցա´խ, դու մենակ չես»․ Երևանում և Ստեփանակերտում հանրահավաք է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին