Այո, դա մեր մեղավորություն է, որ մինչև հիմա Փաշինյանը պաշտոնավարում է․ Հայկ Մամիջանյան
«Այո, հետևել եմ ասուլիսին, 5 ժամ պարապ մնացած մարդու խոսք»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, որը տևեց հինգ ժամից ավելի։
«Այսօր հինգ ժամ պարապ էր, մեր երկրի և Արցախի բլոկադայի պարագայում նա հինգ ժամ ժամանակ ուներ ոչինչ չասելու, մեկ ա պարապ է, վաղը ժամը մեկին թող հետևի իմ ասուլիսին, որի ժամանակ կհնչեն իր ստերի բոլոր պատասխանները։ Գեթ մեկ բան, որն արժանահավատ էր, այսօրվա ասուլիսում չկար։ Դրան գումարած, որ ակնհայտ ատելության խոսք կար հայ ազգի նկատմամբ։ Ինքն ինչպես ատում է հայ ազգին, նաև հակված է ատելության խոսք քարոզելու մեր հայրենիքի տարբեր հատվածներում ծնված մարդկանց նկատմամբ»,- նշեց նա։
Հարցին, թե ասուլիսի ժամանակ նա մեղադրեց ընդդիմությանը, որ մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Դա մեղադրանքի հարց չէ, դա մեր ամոթն է։ Մեկ անգամ ԱԺ ամբիոնից ներողություն եմ խնդրել, ևս մեկ անգամ կխնդրեմ, որ վերջին 5,5 տարիների ընթացքում ՀՀԿ-ի ամբողջ ուժերի լարումով պայքարը դեռ չի բերել նրան, որ մենք ունենանք հայ իշխանավոր։ Այո, դա մեր մեղավորություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան