«Հրապարակ». Ըստ Արայիկ Հարությունյանի հայտարարության, Արցախը անցնում է պայքարի կոշտ միջոցների
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր, 20.00-ին, համաժամանակյա հանրահավաքներ կանցկացվեն Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում: Նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ արեց համախմբվել և «միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում»:
Ըստ Ներսիսյանի՝ յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիների համար: Տեղեկացանք, որ ինչպես նախորդ, այս անգամ էլ Ստեփանակերտի հանրահավաքն առաջնորդելու է պետնախարարը։
Հիշեցնենք, որ նախորդ հավաքի ակտիվ մասնակիցներից էին Արցախի հակառուսական հայացքներ ունեցող ՀԿ և քաղաքական սեկտորի ներկայացուցիչները, որոնք երթով շարժվելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբ՝ նրանցից պահանջում էին Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ գործուն քայլեր իրականացնել։ Իսկ հայաստանյան հավաքի կազմակերպիչները ՀՀ-ում Արցախի տեղակատվական շտաբն է՝ ի դեմս ղեկավար Միքայել Վիրաբյանի։ Հատկանշական է, որ այսօր Մոսկվայում էլ տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։
Այսօր լրանում է, նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույցի մեկ շաբաթը, և ըստ էության Արցախը անցնում է նրա հայտարարած պայքարի կոշտ միջոցների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան