Իսկ ո՞վ եք Դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Փաշինյանին
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցն ուղղված Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ընթացքում փոխանցեց «168․am»-ի լրագրողը՝ միացնելով ձայնագրությունը։
«Իշխանափոխության և Ձեր վարած քաղաքականության արդյունքում ահասարսուռ պատերազմ ստացանք։ Նահատակվեցին հազարավոր հերոսներ։ Տասնյակ հազարավոր կյանքեր ու ճակատագրեր խեղվեցին, հանձնվեց մեր հայրենիքի մեծ մասը․․․
Եվ հետո` խրոխտ հայտարարեցիք, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեք։ Դուք նույնիսկ ՀՀ անվտանգության երաշխավորը չեք։ Միևնույն ժամանակ ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հատուկ նշելով, որ Արցախը ճանաչում եք Ադրբեջանի մաս։ Իսկ ո՞վ է Ձեզ իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Որտեղի՞ց Ձեզ իրավունք Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը դեռևս Ազգերի լիգան է վիճելի տարածք ճանաչել, համարել Ադրբեջանի մաս և այս ամենը բերել հասցնել ընդամենը հումանիտար խնդիրների դաշտ, այն էլ օգտագործելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։ Ես ուղղակի առաջարկ ունեմ Ձեզ՝ օգտվել այդ ճանապարհից և այդ հումանիտար բեռներից և այն տեղափոխել Ձեր և Ձեր թիմի անդամների խոհանոցներ, որոնք կիսում են Ձեր բոլոր տեսակետները։
Որպես ԱՀ ԱԺ պատգամավոր, որն օժտված է լիազորություններով, Ձեզ արգելում եմ այսուհետ չեղարկել կամ նույնիսկ փորձել կասկածի տակ դնել մեր ինքնորոշման իրավունքը։ Կրկին անգամ ձևակերպում եմ հարցերս․ Իսկ ո՞վ եք Դուք, որ Արցախը դնեք սակարկման։ Ո՞վ է Ձեզ տվել իրավունք (առաջարկում եմ ասել այդ իրավունքը տվողների անունները),որ դուք կարող եք Արցախը որպես մանրադրամ օգտագործել։ Եվ, ի վերջո, Ձեր այդ քայլերի արդյունքում ի՞նչ է շահել կամ շահում ՀՀ-ն»,- հարցերն այսպես էր ձևակերպել Հակոբյանը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ըստ էության, սկսած խոհանոցից մինչև Արցախի ինքնորոշման իրավունք, պատասխանել եմ բոլոր հարցերին, ավելացնելու բան չեմ տեսնում։ Ես նորից ասում եմ՝ համաձայն եմ, որ ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը չպետք է որոշեմ։ ԼՂ հարցը պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է սգալու Նիկոլ Փաշինյանի համար, բացի ընտանիքի անդամներից ու Հովիկ Աղազարյանից
- «Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան»․ Փաշինյանին հունից հանեց արցախցու հարցը
- Կինս սև խավիար ցույց չի տվել, բամիա է ցույց տվել, գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյանը՝ ի պատասխան արցախցու հարցին
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը և անեկդոտ պատմեց
- Լավ որքա՞ն կարելի է ստել ու դա անել՝ հօգուտ հակառակորդի. Տաթևիկ Հայրապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյան. Մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան