Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
«Կարող են Հայաստանի բոլոր նախկին արտգործնախարարներն էլ նման հայտարարություններ անել։ Եթե պետք է բեկում մտցնել, կարծում եմ, Վարդան Օսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում կարող էր բեկում մտցնել և մեզ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»,- ընթացող ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկի վերաբերյալ:
Նա կարծում է, որ Քննիչ հանձնաժողովում ունեցած իր ելույթում գնահատականներ է տվել Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանում ՀՀ վարած քաղաքականությանը, Մադրիդյան սկզբունքներին։
«Ինչ վերաբերում է հայտարարություններին, բոլոր հայտարարություններին ուշադիր հետևում եմ, որևէ օգտակար բան չեմ տեսնում դրանցում, առնվազն այնպիսին, որ իրագործված չէ։
Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել՝ ԼՂ-ն խորհրդային միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Մինչև նրա հայտարարութունը, ԵՄ խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել են իմ հանդիպումներում Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եզրույթը: Դա արձանագրված է՝ մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օսկանյան. Հայերը լինելու են առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից
- Օսկանյանը բառացի թելադրեց, թե ինչ է պետք անել բանակցություններում բեկում մտցնելու համար
- Եթե ինձ և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, 2-3 ամսում իրավիճակում փոփոխություն կմտցնենք. Վարդան Օսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին