Քաղաքական 17:39 25/07/2023 Հայաստան

Կինս սև խավիար ցույց չի տվել, բամիա է ցույց տվել, գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյանը՝ ի պատասխան արցախցու հարցին

«Եթե ձեզ թվում է, որ ձեր աղջկա հետ  կարողանում եք գնալ Ռուսաստան ու դա ցույց տալ մեզ, մեր երեխաները դրանից վատ են զգալու, ոչ մի դեպքում, դա ծիծաղալու է։ Իսկ ես գիտեմ, որ դուք դա  միտումնավոր եք անում։ Կամ ձեր կինը, որ ձեր ուտելիքն է  ի ցույց դնում։ Ով չգիտի, թե ինչ է ուզում դրանով ասած լինել։ Առնվազն  ծիծաղելու է։ Այո, այսօր Արցախում հացի խնդիր կա, երեխաները ժամերով հացի հերթ են կանգնում։ Ձեր կնոջ նկարած բերք ու բարիքն այստեղ գրեթե չկա։ Բայց մենք գիտենք հանուն ինչի ենք մեր Արցախում, մենք հայ եղել ենք, կանք ու պայքարելու ենք մեր հողի համար։

Հա, մահվան կռիվ ենք տալիս, բայց գիտենք՝ հանուն ինչի ենք տալիս։ Ու գիտենք նաև՝ ով է մեզ հասցրել այս օրի, ուղղակի  մի բան մոռանում եք, որ մեր կողը հաստ է,  հասկանում ենք, որ ուզում եք կոտրած լինել, բայց չի հաջողվելու։ Ամենակարևոր հարցը՝ ոչ թե հարց, այլ ասում եմ, իմացեք՝ ես որպես Արցախի քաղաքացի ու ինձ նման շատերը. ձեզ չեն տվել այդ լիազորությունը Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- սա արցախցիներից մեկի դիտարկում-հարցն է Նիկոլ Փաշինյանին, որը  ասուլիսի ընթացքում հնչեցվեց  լրագրողներից մեկի հեռախոսով։

Փաշինյանն արձագանքեց. «Երբ կինս պատերազմի օրերին Ստեփանակերտում էր, այդ օրերին Ստեփանակերտում  շատ քիչ ոչ միայն կին, նաև տղամարդ կար։

Հաջորդ հարցը. կինս ուտելիք է ցույց տվել։ Էդ ի՞նչ է ցույց տվել. լոլիկ, բամիա, սմբուկ մեր բակում աճած։ Հիմա ինչ–որ մեկն ուզում է ասի, որ հուլիս ամսին Ղարաբաղում բադրիջան, լոլիկ, բամիա չկա՞, իսկ ինչի՞ չկա։

Պետք է այդ ամեն ինչը լինի, ինչո՞ւ չկա կամ ո՞նց կարող է չլինել։ Գոնե Հայաստանի կառավարությունը, այդ թվում  վերջին շրջանում, բավարար միջոցներ է  հատկացրել, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն, որպեսզի ԼՂ-ում թոշակները, նպաստները, աշխատավարձերը վճարվեն։ Կարծում եմ՝ ԼՂ կառավարությունն էլ ջանքեր է  գործադրել, որպեսզի հողերը մշակվեն։ Այդ ի՞նչ է ցույց տվել։ Սև խավիար է եղե՞լ, էկզոտիկ ուտելիքներ են եղե՞լ։ Կներեք, որևէ կերպ չեմ ընդունում։ Համաձայն չեմ բացարձակապես այդ շեշտադրումների հետ։

Ժողովուդր ջան, էս ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ պատվերով քարոզչություն է։  Ի՞նչ է՝ մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք։  Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում երբեք  Հայաստանից այդքան աջակցություն չի ստացել, ինչքան ստանում է  հիմա։ Մի մտեք այդ թեմաների մեջ։ Ես չհիշեմ, մարդիկ են հիշելու, որ այդ նույն բարբառով բազմում երիտասարդներ պատերազմի օրերին Երևանի սրճարաններում էին։ Ինչո՞ւ եք ընդհանրապես մտնում այդ թեմաների մեջ, ի՞նչ եք ուզում ապացուցել։

Ասում եք կինը... Այսինքն,  ձեր կանխավարկածն այն է, որ մեր տանը  բադիրջան եփվելու իրավունք չկա, հա՞։ Այսինքն, ձեր կանխավարկածն այն է, որ մենք ու Հայաստանում բոլոր մարդիկ պետք է բադիրջան չունենա՞ն։ Կամ Երևանում տրանսպորտ չպետք է լինի՞, որ մարդիկ չկարողանան տուն գնալ։

Սրա տակ թաքնված պրոցես կա։ Հայաստանի ընտրված ղեկավարի հասցեին նման մեղադրանքներ ուղղելով՝ անուղղակի մեղադրանքներ են ուղղվում... Ո՞ւմ հասցեին։ Ի՞նչ ենք ես, իմ ընտանիքը, Հայաստանը, ժողովուրդը խնայել Ղարաբաղի համար։ Էս մունաթն էս ինչի՞ համար է։ Ասում են՝ տներ ենք ձեռք բերել։

Այս ի՞նչ եք անում, այս ի՞նչ պրոցես եք հարուցում, այս ի՞նչ թել եք թելում»։

Փաշինյանն հունից դուրս եկել ու անգամ հաջորդ հարցի ժամանակ կրկին վերադարձավ այս հարցին. «150 միլիարդը ո՞նց են օգտագործել, որ աջափսանդալի մատերիալ չունեն։ Ուրեմն՝ թող գնային բաղչեն վարեին, բարդիջան ցանեին։ Թե՞ դա էլ պետք է Արարատյան դաշտում ցանեին ու ուղարկեին։ Սա ի՞նչ ձև է։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Մեկը Շուշիի հերոս է, մեկն Ավարայրի ճակատամարտի հերոս է, ոչ մեկի հետ խոսել չի լինում։ Հետո ադրբեջանցի տեսան, հետները 50-50 գործ էին անում։ Էդ մենք դավաճա՞ն ենք, իրենք էլ ազգային հերո՞ս։ Էն որ Լաչինի միջանցքի երթուղին առանց ՀՀ իշխանության հետ համաձայնեցնելու գնում, փոխում, պայմանավորվում էին, Հայաստանի իշխանությանը դնում փաստի առաջ, այդ ժամանակ չէի՞ն հիշում, դավաճա՞ն էինք, ի՞նչ էինք, այդ ժամանակ ի՞նչ էին մտածում։ Ամեն ինչին չափ ու սահման կա։

Բադրիջան չունեն մարդիկ, 150 միլիարդ գումար ենք տվել, գոնե բադրիջան աճեցրեք առավոտից երեկո լայվ մտնելու փոխարեն։

Ինչ եք ուզո՞ւմ։ Ուզո՞ւմ եք Հայաստանի ինքնիշխանությունը մատաղ անեք։ Ո՞ւմ առաջ եք ուզում մատաղ անել։ Բացառված է դա։ Ասում ա՝ աղջկադ Մոսկվա ես տանում։ Հա, շնչում-արտաշնչում էլ են երեխեքը, ի՞նչ եք ուզում։ Ի՞նչ է նշանակում, որ ԼՂ իշխանության ներկայացուցիչները Երևանում ճանապարհներ են փակում։ Ադրբեջանական գործառո՞ւյթ եք իրականացնում Երևանի կենտրոնում, այդ ինչ ձև է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}