44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը. Փաշինյան
«44-օրյա պատերազմից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը։ Մենք հարվածի տակ ենք դրել պետությունն ու պետականությունը, ոչ թե ուզելով ենք դա արել, այլ՝ շատ լավ մտադրություններով, կամ շատ լեգիտիմ մտավախություններով»,- ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այսօր էլ նույն վիճակն է:
«Հայաստանը դնել կոնֆորտացիոն ռեժիմում՝ նշանակում է Հայաստանը, ինքնիշխանությունն ու անկախությունը դատապարտել չգոյության։ Ես համոզված եմ սրանում»,- ասաց Փաշինյանը:
Ինչո՞ւ է մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը վարչապետ
Փաշինյանն ասաց. «Քննիչ հանձնաժողովում Դավիթ Սանասարյանը հարցրեց՝ մեղավոր զգո՞ւմ եք ձեզ, ասացի՝ այո, բայց կոնկրետացնենք՝ ինչում։ Որովհետև այն բանում, ինչում ինձ մեղադրում են մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի:
Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ: Այստեղ մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչև հիմա Հայաստանի վարչապետ: Մի մասն ասում է՝ դավաճան, տվեցիր, մյուս մասն ասում է՝ դավաճան, պետք է տայիր»։
Չե՞ք վախենում, որ մի օր ձեզ դատելու են ձեր «սրտի դատավորները»
«Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում ու խորը գիտակցում, գիտակցում եմ, որ եթե մի բան անեմ կամ արել եմ, որը պետք է իմ «սրտի» կամ «ոչ սրտի դատավորների» կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա։
Նիկոլ Փաշինյանին նաև հարց ուղղվեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կորակեր այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա դատական համակարգում. «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին թողնենք իր գործին: Հիմա էլ եմ բարձրաձայնում, որ մեր դատական համակարգում անկախության պրոբլեմ կա։ Ո՞վ չգիտի դրա մասին։ Պետք է լուծել այդ պրոբլեմը:
Հայաստանում կան բազմաթիվ դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա նշանակում է՝ ԼՂ-ում զանգվածային սպանդի վտանգ այլևս չկա. Փաշինյան
- Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»
- Փաշինյան. Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի ԼՂ շրջափակումը դադարեցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին