Հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4%-ով։ Միաժամանակ, հունիս ամսվա ՏԱՑ-ը մայիսի նկատմամբ կազմել է 9․9%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ հունիսի համեմատ՝ 6․8%:
ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1%-ով, շինարարության ծավալը՝ 17%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 2%-ով։
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 23.6%-ով․ ծառայությունների ծավալը՝ 16.8%-ով:
Սպառողական գներն էլ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել են 4․2%-ով:
Վիճակագրության համաձայն՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2․7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտաքին առևտրաշրջանառությունն էլ հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72.9%-ով՝ կազմելով 3 տրիլիոն 467 միլիարդ 200 միլիոն դրամ, ընդ որում` արտահանումն ավելացել է 72.8 %-ով (կազմել է 1 տրիլիոն 273 միլիարդ դրամ), իսկ ներմուծումը՝ 73%-ով (կազմել է 2 տրիլիոն 194 միլիարդ 200 միլիոն դրամ):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին