«Cherlato». Պաղպաղակ՝ երգչուհի Շերից
Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Շերը` Շերիլին Սարգսյանը հայտնել է, որ Լոս Անջելեսում թողարկում է սեփական «Ջելատո» ապրանքանիշը։ 77-ամյա երգչուհին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է վառ ֆուրգոն՝ «Cherlato» գրությամբ և աստղը՝ ձեռքին կոն պաղպաղակ։ Այս մասին գրում է Independent-ը։
Հրապարակմանը կից երգչուհին գրել է. «Այո, դա ճիշտ է։ Ես գործարկում եմ իմ gelato ապրանքանիշը:.. Զգուշ եղեք, Լոս Անջելես։ Ես դրա վրա աշխատել եմ հինգ տարի, և վերջապես դա տեղի ունեցավ: Հետագայում՝ ավելին..․»։
Երկրպագուները ոգևորվել են Շերի հայտարարությունից և բառախաղից, որը դարձել է ապրանքանիշի անվանումը ։ Շատերը հայտարարել են, որ անպայման կգնան Լոս Անջելես ՝ նրա իտալական պաղպաղակը համտեսելու համար։