Լավրովը Բայրամովի հետ հանդիպմանը. ԼՂ-ին և դրա հետ կապված ամեն հարց արժանի են կանոնավոր ուշադրության
«Մենք ցանկանում ենք այսօրվա հանդիպումը օգտագործել մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար, ես նկատի ունեմ Հարավային Կովկասում իրավիճակի երկարաժամկետ կայունացումը»,- Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ իր բացման խոսքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև նշել է. «Մենք համոզված ենք, որ դրա ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է (1, 2, 3, 4): Մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում մեր ղեկավարների կողմից քննարկման համար։
Մենք ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով այն ստորագրման համար։
Բայց Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն հարց արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանությունների է արժանանում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի ընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական խնդիրներից մեկն է»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն՝ հուլիսի 25-ին Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման մասին
- Հուլիսի 25-ին Մոսկվայում կկայանան ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան